Արդեն վեցերորդ անգամ Երեւանում անցկացվում է երաժշտական ամենաթեժ իրադարձություններից մեկը՝ Yerevan Music Night-ը, որն այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին։ Ինչպես միշտ, այս անգամ եւս Շառլ Ազնավուրի հրապարակը մարդաշատ էր, իսկ բեմը՝ աստղաշատ։ Երաժշտական օրը մեկնարկել էր 16:00-ից, իսկ երեկոյան բեմահարթակը տրամադրվեց միջոցառման այս տարվա հատուկ հյուրերին․ ինքնատիպ կատարումներով ելույթ ունեցան Կարինա Առուստամյանն ու The Band-ը, անհավանական էներգիայով կիսվեց Սրբուկը, ժամանակակից հիթերով ոգեւորեցին Լիլիթն ու A Chilla-ն, հանդիսատեսին հիթաշատ ստեղծագործություններ մատուցեց Kami Friends-ը, երեկոն իր ներկայությամբ, իմպրովիզներով ու անմիջականությամբ թեժացրեց Էրիկը։ Միջոցառման հանդիսավարը Ներսես Ավետիսյանն էր, որից հանդիսատեսը եւս սպասում էր կատարումների․ «Այսօր վարում եմ, գուցե մյուս տարի երգեմ»,-կատակեց հաղորդավարը։
Посмотреть эту публикацию в Instagram
Yerevan Music Night-ն արդեն հաճելի ավանդույթ է դարձրել միջոցառման շրջանակում քաղաքում հյուրընկալել համաշխարհային աստղերի։ Այս տարի երաժշտական երեկոն իր ներկայությամբ պատվեց գերմանացի երգչուհի Oceana-ն, որը լայն լսարանին հայտնի է «Endless Summer» հիթով։ Այս երգը հնչել է 2012 թ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փակման արարողության ժամանակ ու միանգամից վերածվել հիթի։ Հայ հանդիսատեսը եւս անհամբերությամբ էր սպասում այդ երգի կատարմանը Երեւանում, իսկ երկկողմանի էմոցիաներն աննկարագրելի էին։
Բեմում իր էներգիան նվիրելուց հետո գերմանացի երգչուհին ետնաբեմում մոտ 30 րոպե սիրով լուսանկարվեց հայ հանդիսատեսի հետ, այնուհետեւ NEWS.am STYLE-ին պատմեց իր տպավորությունների մասին։
Oceana-ն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, բայց մեր երկրի մասին շատ բաներ հասցրել է իմանալ մտերիմ ընկերներից մեկի՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի պատմածներից․
Посмотреть эту публикацию в Instagram
«Իվետայի հետ մենք Համբուրգում, կարելի է ասել, միասին ենք սկսել մեր երաժշտական կարիերան։ Ինձ դուր է գալիս նրա երաժշտությունը, եւ, առհասարակ, հայկական երաժշտությունը։ Հայաստանի մասին շատ բաներ հենց Իվետայից եմ լսել։ Մենք միմյանց հետեւում ենք եւ, ժամանակ առ ժամանակ, կիսվում նորություններով, եւ երբ ստացա այստեղ գալու հրավերը, ասացի նրան՝ «Այո, վերջապես հնարավորություն կունենամ տեսնելու քո հայրենիքը»։ Երեւանը շատ գեղեցիկ է, այսօր զբոսնել եմ քաղաքով, կարծում եմ՝ չափազանց գեղեցիկ են նաեւ այստեղի մարդիկ։ Ինձ, իսկապես, դուր է գալիս քաղաքի էներգետիկան, դրա համար էլ շատ հեշտ եմ ելույթ ունեցել այս բեմից, եւ կարծում եմ, որ բոլորս միասին հրաշալի ժամանակ անցկացրինք։ Դեռ այդ էմոցիաներն եմ ապրում»,-խոստովանեց երգչուհին։
Oceana-ն գիտի՝ տարբեր երկրներում հանդիսատեսը, հատկապես, անհամբերությամբ է սպասում իր՝ «Endless Summer» երգի կատարմանը, սակայն ինքը՝ երգչուհին, իր երգացանկից նախընտրում է ավելի մեղեդային, զգացմունքային կատարումները․
«Ես իմ բոլոր երգերն էլ սիրում եմ եւ հաճույք եմ ստանում յուրաքանչյուրը կատարելիս, քանի որ դրանք բոլորն էլ տարբերվում են մեկը մյուսից։ «Endless Summer»-ը սիրում եմ, քանի որ այն շատ էներգետիկ, տրամադրություն բարձրացնող երգ է, վստահորեն «Cry Cry»-ն էլ է իմ սիրելի երգերի շարքում․ այն առաջին երգն էր, որի շնորհիվ իմ կարիերան առաջխաղացում ապրեց․ շատ էմոցիոնալ ստեղծագործություն է։ Սիրում եմ էմոցիոնալ երգերս, քանի որ ինքս էլ զգացմունքային մարդ եմ։ Գիտե՞ք, ես շատ երգեր ունեմ, որոնք մարդիկ, հնարավոր է, չիմանան, դրանցից, օրինակ, այսօր կատարել եմ»։
Իսկ այն, որ հայ հանդիսատեսը ջերմ է լինելու, երգչուհին զգացել էր դեռեւս համերգային փորձի ժամանակ։
«Վստահ էի, որ լավ ժամանակ պիտի անցկացնենք։ Երբ համերգից առաջ փորձ էի անում, բեմի շուրջ արդեն մարդիկ կային հավաքված, ինձ ոգեւորում էին։ Իսկ շոուից, իսկապես, հաճույք եմ ստացել։ Հայաստանն իմ պարտադիր այցելության երկրների ցանկում էր, ու ես դա, վերջապես, արեցի։ Ցավոք՝ այստեղ երկար ժամանակով չեմ կարող մնալ․ մենք այս գիշեր մեկնում ենք, բայց, իհարկե, շատ կցանկանամ վերադառնալ»,-հավելեց նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»