Ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սաակյանց)՝ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, իր միկրոբլոգում մատնանշել է ուկրաինական եւ հայաստանյան իրադարձություններին համաշխարհային հանրության արձագանքի ակնհայտ տարբերություն։
View this post on Instagram
«Այսօրվա իրականության մեջ մեկ պատերազմը տարբերվում է մեկ այլ պատերազմից ԶԼՄ-ներում հրապարակումների լուսաբանման ծավալով։ Այս նկարում իմ բոլոր ընկերների, հետեւորդների պատասխաններն են այն մասին թե ինչու ես երբեք չեմ մեկնաբանել եւ չեմ մեկնաբանի Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների հետ կապված որեւէ բան: Արդեն 2 օր է, ինչ հարեւան պետությունը հարձակվել է ինքնիշխան Հայաստանի պապենական տարածքի վրա։ Լավ, ո՞ւր եք բոլորդ, հումանիստներ ու իրավապաշտպաններ, ո՞ւր են ձեր վրդովված բացականչությունները։ Որտե՞ղ է հայկական եռագույնը ձեր ավատարների վրա։ Եվ, այո, Հայաստանում չկա նավթ, չկա գազ, չկա ելք դեպի ծով, Հայաստանը Եվրոպայի կենտրոնը չէ, եւ այնտեղ մարդկային կյանքերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության կյանքը, այնքան էլ կարեւոր չեն ամբողջ համաշխարհային հանրության համար։Այնուամենայնիվ, ձեզանից շատերը վերջին ամիսներին շտապել են Երեւան (ի դեպ, ինչո՞ւ ոչ Բաքու) ... Երբ 2020 թվականի հոկտեմբերին ես անզորությունից եւ հուսահատությունից արցունքներ թափեցի՝ տեսնելով, թե ինչպես են մահանում իմ հայրենակիցները, ինչպես էր Եռաբլուրը վերածվում մեռելային քաղաքի, շատերդ ուղղակի անտարբերությամբ դիտում էիք... Ես ուզում եմ մեկընդմիշտ բացատրել իմ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ պատերազմում զոհվել են հայ տղամարդիկ, կանայք, ծերեր, երեխաներ. զինամթերքից որոնք, ի թիվս այլ բաների, մատակարարել է Ուկրաինան, եւ Ուկրաինայի նախագահն առաջիններից մեկն է, ով շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ հաղթանակի կապակցությամբ։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Ով ականջ ունի, թող լսի։ Ռուսաստանը իմ երկիրն է, Ռուսաստանը ինձ տվել է կրթություն, մասնագիտություն, ընտանիք, սեր, ընկերներ: Ոչ ոք եւ ոչինչ ինձ չի ստիպի դավաճանել այս երկիրին: Հայաստանն իմ հայրենիքն է, եւ ես այն կսիրեմ ու կպաշտպանեմ մինչեւ իմ վերջին շունչը։ Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում»,- գրել է Սպիվակովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը