Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների վրա՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր հարթակում կիսվելով System of A Down ռոք խմբի տարածած հայտարարությամբ:
View this post on Instagram
«Բարեւ մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում եւ վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից եւ զգալի հարստություններից, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է՝ խորն արմատացած տխրությամբ, որն իր պատմոււթյունից է գալիս. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների շրջանակում, որը դեռեւս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջեւ: Ընդհամենեը 2 օր առաջ սահմանամերձ հայկական գյուղերը կրկին գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից`հայերին ահաբեկելու եւ անկայունության մատնելու համար: Հայաստանը բոլորովին անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների ոչ սուրբ դաշինքի դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքը ունի: Խնդրում եմ կարդացեք System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս գրությունը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ նրանց երգչի`հանճարեղ Սերժ Թանկյանի հետ: Աշխարհը պետք է իմանա սրա մասին. խնդրում եմ վերահրապարակեք այն`հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի, հայը ագրեսոր է, ինչպես Ռուսաստանն է ներկայացնում անմեղ ուկրաինացիներին: Սրտի գերիշխանության աշխարհում մենք պետք է խոսենք հանուն ճշմարտության եւ արդարության», - հրապարակմանը կից գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 135 զոհի մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»