Սեպտեմբերի 26-ից ATV-ի հեռուստադիտողը հետեւում է նոր՝ «Ագապի» հեռուստասերիալին, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը։ Հեռուստասերիալը ծնվել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ու պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի հերթական համագործակցության արդյունքում։ Այն արդեն հասցրել է հետաքրքրության մեջ պահել հեռուստադիտողին, սակայն սցենարիստի խոսքով՝ ամենահետաքրքիր սերիաները դեռեւս առջեւում են։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով սերիալի պատմությանն ու ստեղծման ոգեշնչմամը՝ Անահիտ Մխիթարյանը մանրամասնեց,-«Հայաստանի Մադան գյուղը, ժամանակին գրեթե ամբողջությամբ բնակեցված է եղել պոնտիներով` հույներով: Հիմա էլ Մադանում հույներ են ապրում, իսկ Ագապին հույնի եւ հայի աղջիկ է, որ մեծացել է Հունաստանում, իսկ հիմա վերադառնում է Հայաստան, որտեղ պիտի սկսի բացահայտել իր անցայլն ու գտնի հորը: Երբ սցենարն ու սյուժեն դեռ քննարկման փուլում էին, կար Ագապիի մի թեկնածու, ու էլ ուրիշ անուն չէր քննարկվում: Վստահ էինք, որ Իննան շատ լավ Ագապի կլինի: Առաջարկեցինք ու ինքն էլ համաձայնեց»:
Բացի Իննայից ու Գոշից՝ սերիալում հեռուստադիտողը կտեսնի այլ ճանաչված դերասանների՝ Հմայակ Հակոբյանին, Սիրանույշ Լազյանին, Սամվել Դանիելյանին, Լիա Զախարյանին, Էրվին Ամիրյանին, Անահիտ Ղուկասյանին եւ Արտակ Այվազյանին:
Նկարահանումների աշխարհագրութունը եւս լայն է,-«Ինչպես որ «Շիրազի վարդը» հեռուտասերիալում, անկախ ամեն բարդությունից, որ այդ պահին կար Իրանում, մեր խումբը մեկնեց Թեհրան, այդպես էլ հիմա ավելի գեղեցիկ ու իրական պատմություն ունենալու համար նկարահանումներ են իրականացվել Աթենքում, Մադանում ու Երեւանում»:
«Ստի վրա կառուցված ոչ մի բան երկար կյանք չի ունենում»․ Անահիտի խոսքով՝ հենց այս միտքն է սերիալի հիմքում, որի ապացույցները հերոսների օգնությամբ կներկայացվեն առաջիկա սերիաների ընթացում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ սերիալի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին