Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

94 տարի առաջ այս օրը ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

12:47, 12 հոկտեմբերի

Այսօր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է. երաժիշտը կդառնար 94 տարեկան:

News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում մեծանուն հայի կյանքն ու ստեղծագործական ուղին.

Ջիվան Գասպարյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, մորը կորցրել է վաղ տարիքում եւ, քանի որ, հայրը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ երաժշտի մանկությունն անցել է որբանոցում:

Դուդուկի հանդեպ սերը մանկուց է սկսվել եւ, դեռեւս վեց տարեկանում, առանց կրթություն ստանալու՝ Ջիվան Գասպարյանը սկսել է նվագել: 1947 թվականին երիտասարդ երաժիշտը սիրողական խմբի հետ մեկնել է Մոսկվա ելույթի, որտեղ, ելույթի ավարտին, Ստալինից նվեր է ստացել «Պոբեդա» ժամացույց: Երկու տարի անց Ջիվան Գասպարյանը միացել է  Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, եւ, որպես մենակատար, իր առաջին մասնագիտական ելույթն ունեցել Երեւանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։

Դուդուկահարը 1956 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, իսկ 1959-ին՝ UNESCO-ի Չորրորդ միջազգային փառատոնին արժանացել ոսկե մեդալի: 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչմանը:

Երաժշտի միջազգային գործունեությունն սկսվել է 1988 թվակաին, երբ Մոսկվայում Բրայան Ինոն լսել է դուդուկահարի նվագն ու հրավիրել Լոնդոն: Ջիվան Գասպարյանի նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզի  «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում, համագործակցել է Կրոնոս կվարտետի եւ Լոս Անջելեսի երաժշտական օրկեստրայի հետ: Դուդուկահարը մասնակցել է նաեւ այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսին են՝ «Ռոնին» (1998), «Օնեգին» (1999), «Գլադիատոր» (2000), «Սիրանա» (2005), «Արյունոտ ադամանդ» (2006), «Ձյուն եւ մոխիր» (2015) եւ այլն:

Երաժիշտը թողարկել է 20-ից ավել ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, եւ մասնակցել է շուրջ 20 հազար համերգների:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել