Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Մանսուրյանի երաժշտության «գաղտնիքը», Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «խայտաբղետ» տարին ու մեծ համերգը՝ կոմպոզիտորի 85-ամյակին

17:07, 26 հունվարի

88 համերգ՝ Երեւանում, մարզերում եւ արտերկրում, հյուրախաղեր՝ Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում եւ Լիբանանում, հայ կոմպոզիտորների՝ ավելի քան 110 ստեղծագործությունների ձայնագրություններ, 4 ամենամյա փառատոններ, հոբելյանական երեկոներ ու ելույթներ՝ աշխարհահռչակ երաժիշտների հետ․․․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսպիսի արդյունքներով է ամփոփում 2023 թվականը։ 

«2023-ը եւ երաժշտական առումով, եւ գործունեության՝ խայտաբղետ տարի էր։ Նվագախմբին հետեւելով չի կարելի խոսել միայն երաժշտության մասին, որը առաջնային է մեր կյանքում, բայց մեր պատասխանատվությունն ու գործունեությունը կրթական ոլորտում եւս շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մեզ համար։ 2024 թ-ի մասին տարվա ընթացքում դեռ խոսելու ժամանակ կլինի։ Ունենք շատ կարեւոր հյուրախաղեր, որտեղ ներկայացնում ենք հայկական երաժշտությունը, ինչը մեզ համար հնարավորություն է մարդկանց ծանոթացնելու հայ սիմֆոնիկ արվեստին։ Մենք ունենք շատ կարեւոր սոցիալական պարտավորություններ, որոնք, հուսով ենք, կհաջողվեն 2024-ին»,-այսօր՝ հունվարի 26-ին կայացած ասուլիսին, նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ կարեւորելով նաեւ այն փաստը, որ նվագախումբը շարունակաբար գրավում է երիտասարդ ունկնդիրների։ 

Նվագախմբի այս տարվա առաջին մեծ հոբելյանական համերգը, որը նախատեսված է վաղը՝ հունվարի 27-ին, նվիրված է  ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին․ «Ինձ համար այս համերգը շատ կարեւոր է, քանի որ ես, խոսելով Մանսուրյանի մասին, միշտ մտածում եմ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մանսուրյաններ են պատկերացնում, եւ այս համերգի կոնտեքստը կխոսի այդ մասին»։

Ինքը՝ մաեստրոն, եւս ոգեւորված է վաղը կայանալիք համերգի համար։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տարիների համագործակցության մասին՝ նա նշեց․ «Մեր համատեղ աշխատանքը նվագախումբ-դիրիժոր-կատարող եւ հեղինակ համագործակցության եզակի օրինակ է, առանց որի հեղինակը լուրջ խնդրների առջեւ կկանգնի միշտ։ Ասածիս վկայությունը մեր ստեղծագործական բեղմնավոր աշխատանքն է, որը ես վերջին տարիներին ունեցել եմ Սերգեյ Սմբատյանի եւ իր նվագախմբի հետ։ Շատ շնորհակալ եմ այս համատեղ աշխատանքի համար եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նվիրեց այս տարիքին հասնելու հնարավորությունը, որը կնշվի սիմֆոնիկ համերգի շրջանակում»։

Անվանի կոմպոզիտորի կինոերաժշտությունը, ինչպես ընդգծեց Սմբատյանը, անգամ ֆիլմերից ավելի հայտնի է դարձել։ Կինոյի համար նրա գրած ամենաթարմ գործը գրվել է 2021 թ-ին՝ «Զուլալի» ֆիլմի համար։ Կոմպոզիտորը շարունակում է ստեղծագործել, եւ չնայած իր յուրաքանչյուր աշխատանքի լայն ճանաչմանն ու օրեցօր երիտասարդացող լսարանին՝ նա խոստովանում է, որ ինչպես տարիներ առաջ, հիմա եւս՝ գրելիս առաջնահերթ մտածում է հաճույք ստանալու, ոչ թե գործի հայտնիության մասին։ 

«Աշխատանքից հաճույք ստանալը կյանքում ամենակարեւոր բաներից է։ Ինձ համար երաժշտությունը շարունակում է մնալ հաճույք, առաջնորդող մտքի նյութ։ Եթե որեւէ աշխատանք եմ անում, առավոտյան այդ նյութն ինձանից վաղ է արթնանում։ Նաեւ գիտեմ, որ մեծ խնդիր է ինքդ քեզ չկրկնելը, եւ այդ հետեւողականությունը եւս շատ կարեւորում եմ»։

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19:30-ին։ Երեկոյի առաջին հատվածում կհնչեն Մանսուրյանի՝ ալտի եւ ջութակի ստեղծագործությունները, երկրորդ մասը նվիրված կլինի մաեստրոյի կինոերաժշտությանը։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել