Հոկտեմբերի 13-ին «Seven Visions. The Dvin» համալիրի «One & Only» թատրոնում տեղի ունեցավ «Genetic Code»-ը խորագիրը կրող ներկայացման պրեմիերիան:
Թատերական ներկայացման եզակիությունը նրանում էր, որ բեմ չկար, իսկ դերասաններն օդում էին ներկայացման սկզբից՝ մինչև վերջ: Ակրոբատիկ ելույթներ, էքստրեմալ հնարքներ, որոնք իրենց ամեն մի շարժումով զարմանք ու ոգեւորություն էին առաջացնում հանդիսատեսի շրջանում, լարված պահում ու հիացնում գեղեցիկ կատարումներով ու հագուստի դետալներով։ Օդային թատրոնի այսպիսի մոտեցումը եզակի է ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթի մեջ։
«One & Only» թատրոնի «Genetic Code» խորագիրը կրող այս ներկայացումը պատմում է մարդկության առաջացման մասին։ Նախաձեռնողը ներդրող Արտակ Թովմասյանն է, որն անդրադառնալով նորարարական այս գաղափարին՝ նշեց, որ այն ոչ միայն հայ հանրությանը հիացնելու, այլեւ Հայաստանի հանդեպ աշխարհի հետաքրքրությունը շարժելու նպատակ ունի․
«Սա առաջին թատրոնն է առանց բեմի, որի ներկայացումները սկվելու են օդից եւ ամբողջ ընթացքը լինելու է միայն այնտեղից։ Օդային այս բեմադրությունը յուրատիպ ձևով պատմում է տիեզերքի արարումը։ Այնտեղ առկա է նուռը՝ որպես կյանքի հավերժական աղբյուր, որն իր մեջ կրում է ոսկե հատիկները։ Մեծ պայթյունի արդյունքում հատիկները ցրվում են ողջ տարածությունում՝ ստեղծելով բազում այլ մոլորակներ եւ գալակտիկաներ։
Քաոսից սկիզբ է առնում կյանքը»,-պատմեց նա՝ հավելելով, որ այս ներկայացմամբ մտադիր են Հայաստանը դարձնել համաշխարհային մշակույթի ու զբոսաշրջության հետաքրքրության կենտրոն․
«Տվյալ ներկայացումը նորություն է թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհի համար։ Շոուն լինելու է երկարաժամկետ։ Նպատակն այն է, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանեն Հայաստան՝ հատուկ այն դիտելու համար»,-հավելեց Արտակ Թովմասյանը։
«Genetic Code» թատրոնը ստեղծվել է «Imagination Circus»-ի կողմից:
Յուրահատուկ բեմադրության մանրամասներն՝ ավելի պատկերավոր NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։
Սյունե Առաքելյան
Լուսանարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները