Հոկտեմբերի 17-ից 22-ը Երեւանում անցկացվելու է Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի թատերական իրադարձությունը միավորելու է հասարակական-բարեգործական եւ մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք եւ փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
Փառատոնի կարեւորագույն հաղորդագրություններից մեկը դառնալու է ադրբեջանական ագրեսիայի դեմ կոչը․

«Այս տարի փառատոնը միտված է քաղաքականության․ բացի մշակութային մեծ հրավառությունից, մենք նաեւ շատ կարեւոր առաքելություն ենք իրականացնում։ Սեպտեմբերի 13-ին սկսված ծանր օրերից հետո մեր գլխավոր հովանավոր՝ «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ որոշեցինք, որ պետք է ունենանք նաեւ ակցիա, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրության համար, եւ հանդես ենք գալիս «Save culture and stop aggression» (փրկեք մշակույթը եւ դադարեցրեք ագրեսիան) թեմայով։ Բացի այդ՝ այս տարի տոմսերից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության»,-նշեց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Անդրադառնալով Շեքսպիրյան փառատոնին իրենց աջակցության կարեւորությանը՝ «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Գրիգորյանը հավելեց․
«Փառատոնին միացել ենք անցած տարի, բայց այս տարի որոշեցինք նոր շունչ տալ դրան, որով այն էլ ավելի շատ կնպաստի իր նպատակին։ Այն ինչ մենք ծրագրում էինք իրականացնել, բացարձակ կապ չունի այն ամենի հետ, ինչ մենք արդյունքում անելու ենք՝ պայմանավորված սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններով, եւ հաշվի առնելով փառատոի միջազգային գործոնը՝ հասկացանք, որ դա պետք է օգտագործել մեր մեսիջը միջազգային լսարանին հասցնելու համար։ Իմ կարծիքով՝ դա պետք է Հայաստանում բոլորն անեն։ Սա բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, սա պետականամետ ու հայապահպան մոտեցում է։ Մենք խնդիր ունենք բարձրաձայնելու մեր խնդիրների մասին։ Սա նաեւ համամարդկային խնդիր է, քանի որ, գրեթե, բոլոր երկրներում ինչ-որ բան տեղի է ունենում, եւ այս ագրեսիան, ինքնին, գոյություն ունի ամեն տեղ, եւ մեր ասելիքն այն է, որ դա պետք է դադարեցնել։ Իսկ մենք այս պահի ունենք հրատապության խնդիր»։
Այս տարի Շեքսպիրյան փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։
Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ։
Երեւանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) եւ IM Perfect թատերախմբի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։
Ներկայացում կցուցադրվի նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են