Ուգգի

Մի երկու սեզոն առաջ ուգգիները դադարեցին ակտուալ մոդել լինել, քանի որ դրանք փոխարինվեցին ավելի լակոնիկ եւ ոճային տարբերակներով։ Բայց այս տարի մենք նշում ենք դրանց հաղթական վերադարձը, եւ նորաձևության սիրահարները, ովքեր ակնածանքով էին վերաբերվում ուգգիներին, կարող են հանգիստ թարմացնել իրենց կոշիկների հավաքածուն ցուրտ սեզոնի համար: Պարզապես մի շտապեք գնել ծանոթ մոդելներ. դրանք անցել են նորաձեւության տրանսֆորմացիա, այնպես որ այս անգամ ավելի ուշադրություն դարձրեք կարճ մոդելներին, որոնք ոճային կերպով կլրացնեն ձեր ամենօրյա կերպարը։
Քուղերով երկարաճիտներ

Թերեւս մենք կարող ենք քուղերով երկարաճիտները համարձակորեն անվանել բոլոր սեզոններին համապատասխան․ նորաձեւության որոշ սիրահարներ ակտիվորեն կրում են դրանք նույնիսկ տաք եղանակին` համադրելով մինիով կամ շորտերով։ Այդ իսկ պատճառով նման կոշիկները, սկզբունքորեն, պետք չէ տեղավորել հեռավոր դարակում: Դրանցով կարող եք ստեղծել շատ հետաքրքիր առօրյա լուքեր։ Ձմռան համար ընտրեք տաք մոդելներ. սա հիանալի լուծում է ցրտաշունչ եղանակին։
Չելսի

Նորաձեւության յուրաքանչյուր սիրահար, անշուշտ, ունի չելսի, քանզի հազվադեպ հանդիպող աշնանային տեսքն առանց այս զույգի հնարավոր չէ պատկերացնել։ Սակայն հարկավոր չէ սահմանափակվել միայն մեկ սեզոնով: Եթե առանձնապես զգայուն չեք ցրտահարության նկատմամբ, ապա համարձակորեն կրեք միջսեզոնային տարբերակները։ Իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում բաժանվել նման զույգից, բայց չեն ցանկանում մրսել, կա հաղթական լուծում: Ժամանակն է խաղադրույք կատարել մորթով պատված չելսիի վրա, որը եւ՛ ոճային է, եւ՛ տաք:
Քառակուսի առաջամասով երկարաճիտներ

Որոշ նորաձեւության սիրահարների համար կոշիկների այս մեկնաբանությունը հակասական էմոցիաներ է առաջացնում. դրանք կարծես թե ոճային տեսք ունեն, բայց էպատաժային շեշտը կասկած է հարուցում: Նման զույգ ձեռք բերելու ծանրակշիռ փաստարկներն են ամուր կրունկն ու երկարությունը, որոնք շատ ակտուալ են ցուրտ եղանակին։ Ստեղծեք համարձակ աութֆիթ քառակուսի առաջամաս ունեցող երկարաճիտ կոշիկներով, այդ դեպքում ամեն ինչ ներդաշնակ տեսք կունենա, իսկ դուք ձեզ վստահ կզգաք:
Սուր առաջամասով երկարաճիտներ

Բարդ կրունկ, երկար ճիտք եւ սուր առաջնամաս․ այս զույգն անպայման կհամապատասխանի բնավորություն ունեցող աղջիկներին: Մի բացառեք այս տարբերակը ձեր զգեստապահարանից. այժմ այն տպավորիչ տեսք ունի եւ համապատասխանում է գրեթե ցանկացած ոճին, հատկապես դասականին: Պարզապես հիշեք, որ ավելի լավ է ամեն օր նման կոշիկներ չկրեք։ Միշտ չէ, որ հնարավոր է կռահել եղանակը, իսկ սառույցի պայմաններում կրունկներն ամենապրակտիկ տարբերակը չեն լինի:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր