«Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը հայտնվել է ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ի՝ «Brut»-ի ուշադրության կենտրոնում։ Ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական մեդիա ներկայացուցիչներից մեկը հայ մոդելի մասնակցությամբ տեսանյութ էր պատրաստել։
«Մեծ պատիվ էր, որ համագործակցել եմ նման հեղինակավոր պարբերականի հետ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Ֆրանսիայում․ մոտ 3 միլիոն հետեւորդ Instagram-ում, մոտ 4 միլիոն՝ Facebook-ում, 1․5 միլիոն Youtube-ում եւ այլն։ «Brut»-ի տարածվածության եւ ընթերցողների մեծ բանակի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ «Brut»-ը փորձել է նաեւ իմ միջոցով ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Նրանց հատկապես հետաքրքրել էր այն պահը, որ հայ մոդելն անհրաժեշտության դեպքում կարող է զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։
Նյութի հիմնական շեշտարումը հայ կնոջ եւ պատերազմական իրավիճակի մասին է․ Նանեն ֆրանսիական լրատվամիջոցի ուշադրությունը գրավել է սեպտեմբերի 13-ից հետո իր ծավալած գործունեության շնորհիվ․
«Ռազմական պատրաստություն էի անցնում, որտեղ ինձ նկատեց ֆրանսիական հայտնի «Le Figaro» պարբերականի լրագրող Աստղիկը՝ առաջարկելով հարցազրույց վերցնել հենց իրենց համար։ Ինչ խոսք, հպարտանալու եւս մեկ առիթ է, քանի որ «Le Figaro»-ն Ֆրանսիայում, նույնպես, մեծ հեղինակություն ունեցող պարբերական է։ Դրան էլ հաջորդեց «Brut»-ի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ մեր երկրի մասին խոսել նման մեծ լսարան ունեցող պարբերականների միջոցով»։

Նանեի խոսքով՝ «Brut»-ի անդրադարձին հաջորդել է օտարերկրացի հետեւորդների մեծ հետաքրքրվածությունն իր անձնի նկատմամբ, ինչն այս պարագայում տեսանելի էր հետեւորդների նոր քանակի ավելացումով։ Մոդելն ասում է՝ աշխարհի տարբեր ծայրերից քաջալերող նամակներ է ստանում, որոնցում նշում են, որ հպարտանում են իրենով, իր՝ ռազմական պատրաստություն անցնելու որոշումով։

«Դեռ 2020-ից սկսած անդադար մտածում էի ռազմական պատրաստություն անցնելու մասին։ Փորձում էի գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտի մասին, տեսանյութեր էի դիտում, սակայն որոշումս հստակեցրի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո՝ հասկանալով, որ որքան էլ մոդել եւ հաղորդավար եմ, միեւնույն է, պատերազմին պետք է պատրաստ լինել։ Ինչ խոսք, կյանքս այդ ամենից հետո շատ է փոխվել, չեմ կարող չխոստովանել, որ ռազմական պատրաստություն ունենալը դժվար էր համատեղել իմ բազմազբաղ առօրյայի հետ, սակայն մեծ ցանկություն ունեի համատեղելու։ Առհասարակ, բոլորին եմ հորդորում, եթե ցանկանում են մեր երկիրը տեսնել հզոր, ապա ռազմական նվազագույն գիտելիքներ պետք է ունենան, որոնք ամեն պահի կարող են պետք գալ, թեպետ ինքս ինձ անդադար ասում եմ, որ երանի այս գիտելիքներն ինձ երբեք պետք չգան, սակայն մեր տղաները միշտ պետք է իմանան, որ իրենց հետ ենք»։

Նանե Ավետիսյանը հայրենիքում տարած հաղթանակից հետո «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր։ Գեղեցկուհին, ով նաեւ հանդես է գալիս որպես հաղորդավար, հպարտությամբ է նշում, որ Հայաստանում իրեն հաջողվել էր հաղթանակ գրանցել բավական թեժ մրցակցության պայմաններում՝ մոտ 700 մասնակիցներ էին հայտ ներկայացրել։ Խոսելով իր ներկայիս գործունեության մասին, Նանեն ասաց հետեւյալը․

«Ես բավական ակտիվ եմ համացանցում, որը կարծում եմ՝ այսօր շատերի համար է աշխատանքային գործիք։ Այս փուլում հանդես եմ գալիս որպես մոդել եւ հաղորդավար, մասնավորապես՝ միջոցառումներ եմ վարում, համագործակցում եմ բրենդների հետ․ վերջերս նկարահանվել եմ Նինա Սարկիսյանցի հարսանեկան հավաքածուի համար։ Հավելեմ, որ փորձում եմ նաեւ ակտիվ լինել բարեգործական ոլորտում՝ որպես գործադիր տնօրեն աշխատելով Թովմասյան հիմնադրումում: Մեր հիմնադրամը Հայաստանում զարգացնում է գիտությունը, սպորտը եւ մշակույթը։ Մեր վերջին ծրագրերից մեկի շրջանակում Մովսես Խորենացու անվան դպրոցում ինժեներական լաբորատորիա բացեցինք, որտեղ երեխաները սովորելու են ԱԹՍ-ների ծրագրավորում, ռոբոտաշինություն եւ շատ այլ գիտելիքներ են ստանալու, որոնք կներդնեն Հայաստանի զարգացման հարցում։ Այս գործունեությունս էլ պատահական չի եղել․ երկար էի մտածում՝ ինչ անեմ, որպեսզի օգտակար լինեմ երկրիս»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի