Ձմռան ցուրտ եղանակից փրկում է բնական կաշին: Տարբեր կենդանիների մաշկից ստացվող այդ նյութը ոչ միայն ջերմության, այլեւ գեղեցկության եւ հարմարավետության աղբյուր է: Դրանում համոզվելու համար NEWS.am STYLE-ն առաջարկում է այս սեզոնի լավագույն դիզայներական երկարաճիտ կոշիկների բացառիկ հավաքածու:
Նորաձեւության տներն աշուն-ձմեռ 2013/14 հավաքածուներում ուշադրությունը կենտրոնացրել են ծնկից բարձր երկարաճիտ կոշիկների վրա: Պատրաստման համար օգտագործվել է տարբեր կենդանիների մաշկ` պոնի ձիուց մինչեւ եղնիկ: Ի դեպ՝ պոնիի մասին: Այս քնքուշ կենդանու մաշկն այս սեզոնին շատ տարածված է ինչպես երկարաճիտ կոշիկների, այնպես էլ հագուստի ստեղծման գործում:

Ինչ վերաբերում է հավելումներին. այստեղ գերիշխում են «հարթ եւ փափուկ կաշին» (պատրաստվում է ամենաբարձրորակ հումքից, հաճախ՝ նորածին կենդանիների մաշկից), «թավշակաշին» (փափուկ, սակայն ոչ այնքան ամուր թավշյա կաշի, երեսի կողմից ցածր ու թավ խավով), «նաբուկը» (թավշակաշի է հիշեցնում, բայց ավելի թանկ արժե), «լաքապատ կաշին» (փայլուն հայելային մակերեւույթով կաշի), «նապպան» (շատ փափուկ եւ առաձգական նյութ՝ դեկորատիվ բարձր ցուցանիշներով):
Isabel Marant - երկարաճիտ կոշիկներ ձիու կաշվից եւ թավշակաշվից

Isabel Marant - երկարաճիտ կոշիկներ ձիու կաշվից եւ թավշակաշվից

Jil Sander - երկարաճիտ կոշիկներ ոչխարի կաշվից

Sophia Webster - Հոլլի երկարաճիտ կոշիկներ

Lanvin - ոչխարի կաշվից երկարաճիտ կոշիկ

Gucci - կաշվից լաքապատ երկարաճիտ կոշիկ

Phillip Lim - ծնկից բարձր կաշվե երկարաճիտ կոշիկ

Roland Mouret - կաշվե երկարաճիտ կոշիկ-զուգագուլպա (նապպա)

Miu Miu - բյուրեղներով թավշակաշվից երկարաճիտ կոշիկներ
Գրիգոր Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է