ԽՈՅԵՐ
Այսօր դուք միանգամայն համոզված կլինեք, որ արժանի եք ավելի լավ մարդու, քան ներկայումս կա ձեր կողքին։ Նրա թերությունները ամեն վայրկյանի հետ ձեզ ավելի կտխրեցնեն։ Սակայն, ով ասաց, որ դուք իդեալական եք։
ՑԼԵՐ
Այսօր սիրելիի պահվածքը այդքան էլ տրամաբանական չի լինի, որքան դուք կուզենայիք եւ, առհասարակ, չի համապատասխանի իդեալական տղամարդու ձեր չափանիշերին։ Ստիպված եք համակերպվել դրա հետ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք առավելագույնս լուրջ պետք է լինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե շատ ցանկանաք ծիծաղել, ուրախանալ եւ այլն։ Միայն գործնական զրույցը սիրելիի հետ կատարյալ փոխըմբռնամն կհանգեցնի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր երաժշտությունը կօգնի ձեզ եւ ձեր սիրելիին միասնական զգալ։ Կարեւորը, որպեսզի այդ երաժշտությունը ճիշտ ընտրված լինի՝ համապատասխան ձեր տրամադրությանը եւ ցանկություններին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին այսօր կդառնա ձեր արեւը։ Նա ողջ օրը կլուսավորի ձեր ճանապարհը, կջերմացնի ձեզ եւ սատար կկանգնի։ Եվ դուք կհասկանաք, որ ձեզ սիրում են եւ հավատում։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի, քանի որ ձեր բնավորությունն ակնհայտորեն քաղցր չի լինի։ Ինչեւէ, նման օրեր նույնպես լինում են, եւ դրանց պետք է մոտենալ համբերությամբ եւ ըմբռնումով։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելին կհրաժարվի հավատալ նրան, որ նա ձեր հարցում ինչ-որ բանում սխալ է, այդ իսկ պատճառով պետք չէ նրան այդ մասին ասել։ Պարզապես աշխատեք այնպես անել, որ նա կարծի, թե ճշմարտությանն ինքնուրույն է հասել՝ առանց ձեր օգնության։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր մեծ է հավանականությունը, որ համակրանք կզգաք ձեր մտերիմ ընկերոջ սիրելիի հանդեպ։ Միգուցե ձեր զգացմունքներն օրինաչափ են, եւ ամեն ինչ դրան էր տանում։ Սակայն, մինչ նոր քայլ անելը՝ մտծեք, թե ով է թանկ ձեզ համար՝ հին ընկե՞րը, թե՞ նոր սերը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ամենահամապատասխան օր է նրա համար, որպեսզի ազատվեք անցյալի ստվերներից, որոնք խանգարում են ձեզ կառուցել ձեր երջանիկ եւ լուսավոր անձնական կյանքը։ Դա հեշտ չի լինի, քանի որ այդ ստվերները կկպչեն ձեզ ու բաց չեն թողնի։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ամպագորգոռ բառերից եւ սիրային խոստվոանություններից։ Մեծ է հավանականությունը, որ դրանք կուտակված էմոցիաներ են, որոնք մի քանի ժամ անց կմնան անցյալում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ձեր սիրելին ձեր ընկերներին վերաբերվում է միայն որպես ընկեր։ Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս խանդի տեսարաններ չանել, սակայն առավել ուշադիր լինել, այնուամենայնիվ, արժե։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի անկեղծանալ ձեզ հետ, պատմել ձեզ իր զգացմունքների եւ վախերի մասին։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ ողջ ճշմարտությունը, ապա աշխատեք այնպես անել, որ սիրելին ձեզ վստահի 200 տոկոսով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին