Ինչպե՞ս 14-ամյա աղջիկը քաջության ու համառության շնորհիվ ոչ միայն փրկվեց ցեղասպանությունից, այլեւ իր պատմությունը ճանաչելի դարձրեց աշխարհին ու այդքան հավատարիմ մնաց իր հայ տեսակին․ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը 1915 թ-ին ցեղասպանությունից մի կերպ մազապուրծ եղած դեռատի հայուհու՝ Արշալույս Մարտիկյանի մասին է։ Արշալույսը, որը ԱՄՆ-ում հայտնվելուց հետո ստանում է Ավրորա անունը, ականատես էր եղել իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնել էր գաղթի ճամփան, հայտնվել թուրքական հարեմի գերության մեջ եւ անցել անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության եւ անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվել է ողջ մնալ, եւ 1917թ-ին, Զորավար Անդրանիկի եւ «Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ, փրկություն գտնել ԱՄՆ-ում։
1919 թ-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Ավրորային կամ Արշալույսին, մարմնավորել է 23-ամյա Անժելիկա Հակոբյանը։ Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի է, դերասանական մեծ փորձ չունի, բայց մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իրեն վստահված դերին․
«Շատ ուրախ եմ, որ հենց ես եմ ստանձնել Ավրորայի դերը, որ ինձ է վստահվել նման լուրջ ու պատասխանատու աշխատանքը, եւ ես պատրաստակամորեն կատարել եմ իմ առջեւ դրված խնդիրները»,-երեկ՝ նոյեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ֆիլմի ցուցադրությանը լրագրողների հետ զրույցում նշեց դերասանուհին։ Ավրորայի դերակատարը հավելեց, որ քասթինգին մասնակցել է ընկերների խորհրդով,-«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ ես կընտրվեմ այս դերում, քանի որ կային թեկնածուներ, որոնք իրական Ավրորային ավելի նման էին, քան ես, բայց, երեւի, իմ խառնվածքի շնորհիվ հենց ինձ ընտրեցին։ Երբ իմացա, որ ֆիլմն անիմացիոն է, մտածեցի, որ աշխատանքը պետք է, որ ավելի հեշտ լինի, բայց իրականում պարզվեց՝ խնդիրն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի, քանի որ անիմացիայի դեպքում պետք է կրկնակի ցույց տաս էմոցիաներդ, եւ քանի որ ինքս դերասական փորձ ու կրթություն չունեի, սկզբնական շրջանում ինձ համար բարդ էր։ Հետո ռեժիսորի հետ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել այդ դժվարությունները»։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով՝ աշխարհում տիրող այս քաոսային իրավիճակում, հատկապես, կարեւոր է այս աշխատանքը ներկայացնելը․
«Երբ մենք սկսեցինք աշխատել ֆիլմի շուրջ, ցեղասպանության թեման այնքան էլ ակտուալ չէր, բայց այժմ, երբ պատերազմներն, առհասարակ, շատացել են աշխարհում, թեման դարձել է շատ արդիական։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, դրանով ֆիլմն այս ժամանակաշրջանում դարձավ շատ կարեւոր։ Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ փառատոնների՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում․․․ Ֆիլմը շատ լավ է ընդունվում ամբողջ աշխարհում»,-նշեց նա։
Ֆիլմը նաեւ Հայաստանի պաշտոնական հայտն է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։
Ֆիլմը էկրաններին կլինի մինչեւ նոյեմբերի 17-ը։ ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։
Երեկվա ցուցադրության հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին