«Պույ-պույ մկնիկ»-ից մինչեւ «Երազ իմ երկիր», «Նոր տարվա հանդես»-ից մինչեւ «Հայի աչքեր»՝ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները ծանոթ են յուրաքանչյուր հայի։ Դրանք արդիական են ցանկացած առիթի ու տարիքի մարդկաց համար՝ փոքրից մեծ։ Լեգենդար հայ կոմպոզիտորն այսօր՝ նոյեմբերի 16-ին, նշում է ծննդյան 83-ամյակը։
Ամիրխանյանը եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիր (1969-1972), Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013), Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, այնտեղ դասավանդում է 1961 թ-ից։
Երաժշտական ոլորտի պատվավոր կոչումները նվաճած կոմպոզիտորը մինչ օրս շարունակում է ստեղծագործել։ Նրա երգերը մեր ու մեր ապրումների մասին են՝ սիրուց մինչեւ հայրենիք ու հայ զինվոր։ Անցած տարի, օրինակ, Ամիրխանյանը հանդիսատեսի դատին հանձնեց «Սիրտն իմ» ստեղծագործությունը, որը ներկայացվեց նրա մասին պատմող համանուն ֆիլմի շրջանակում։
«Իմ ամբողջ կյանքում իմ արած գործի հանդեպ չունեմ հետագա հիացումների զգացում: Իմ ստեղծագործությունների ծնունդի համար առաջին պայմանը հենց այն հիացումն է, որը ոգեւորում է այդ ծնունդին, բայց դրանից հետոն նման է երեխայի, որը ծնվել է, բայց չգիտես, թե հետո ինչ է դառնալու»,-ասում է կոմպոզիտորը։
Իսկ ո՞վ է երգիչը․ այս հարցի պատասխանն Ամիրխանյանը գտել է սեփական կենսափորձով․
«Գալիս ես այն եզրակացության, որ երգիչն այն մարդն է, որը մեղեդին գիտի, կարողանում է երգել: Բայց կյանքն ինձ ցույց տվեց, որ երգիչը նա չէ, ով կարողանում է երգել, այլ նա, ով չի կարողանում չերգել: Մարդը նա չէ, ով կարողանում է ապրել, այլ նա, ով չի կարող չապրել՝ անկախ դոլարի կուրսից, անկախ այլ պայմաններից՝ ինքն ապրում է: Իմ ստեղծագործությունները ծնված են՝ որպես մարդիկ, որոնք ապրել են արդեն, իսկ, թե դրանք ով կսիրի, ով կցանկանա գնահատել, դա իմ գործը չէ»:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները, սակայն, գնահատում են բոլորը, քանի որ յուրքանչյուրն ունի իրեն հոգեհարազատ ամիրխանյանական երգը։ Նրա գործերը հաճախ հնչում են նաեւ նոր մեկնաբանությամբ՝ ժամանակակից բենդերի ու երգիչների գործիքավորումներով, ինչին Ամիրխանյանը եւս ուրախությամբ է հետեւում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը