Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Բրենդան Ֆրեյզերը ոտնձգության վերաբերյալ դեպքի պատճառով հրաժարվել է մասնակցել «Ոսկե գլոբուս»-ին

22:29, 17 նոյեմբերի

«Մումիան» ֆիլմի աստղ Բրենդան Ֆրեյզերը նոր հարցազրույց է տվել GQ ամսագրին՝ պարզաբանելով, որ կհրաժարվի մասնակցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, նույնիսկ եթե առաջադրվի կամ մրցանակ շահի Դարեն Արոնոֆսկու առաջիկա «Կետը» դրամայի համար։

Այս որոշման պատճառը 2003 թվականին նրա հետ տեղի ունեցած միջադեպն է։ Այն ժամանակ Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայից (HFPA) Ֆիլիպ Բերկը, հայտարարել է, որ Ֆրեյզերը սեռական ոտնձգություն է իրականացրել, ինչի պատճառով դերասանը տարիներ շարունակ չի նկարահանվել ֆիլմերում։ Դեպքի մասին նա առաջին անգամ խոսել է 2018 թվականին:

«Ես ավելի շատ վատ հիշողություններ ունեմ HFPA-ի վերաբերյալ, քան հարգանք նրանց նկատմամբ: Ո՛չ, չեմ մասնակցի եւ հենց այդ պատմության պատճառով: Մայրս կեղծավոր չի դաստիարակել»,- ընդգծել է Ֆրեյզերը:

Ի պատասխան ոտնձգությունների մասին լուրերի՝ HFPA-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Բերկի պահվածքը, սակայն նրա նկատմամբ կարգապահական տույժ չի ձեռնարկել։ Բերկն ինքնին, իր գործողություններում դիտավորություն չի տեսել եւ իր պահվածքը արակել է որպես հումոր: Նա հեռացվել է կազմակերպությունից 2021 թվականին՝ ռասիստական ​​արտահայտությունների պատճառով։

Ֆրեյզերը կարծում է նաեւ, որ իրենից ներողություն խնդրելը բավարար չի լինի, քանի որ շատ այլ մարդիկ են տուժել ասոցիացիայի գործողություններից:

«Կետը» դրամայում Ֆրեյզերը մարմնավորել է գեր անգլերենի ուսուցչի, ով ցանկանում է շտկել իր հարաբերությունները դեռահաս դստեր (Սենդի Սինք) հետ՝ իր անխուսափելի մահից առաջ: Ֆրեյզերի խաղը բուռն արձագանքների է արժանացել քննադատների եւ հեռուստադիտողների կողմից, ինչպես նաեւ բուռն ծափահարություններ առաջացրել Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի եւ այլնի փառատոների շրջանակում։

80-րդ «Ոսկե գլոբուսը» ուղիղ եթերում կցուցադրվի NBC հեռուստաալիքով 2023 թվականի հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը: Թեկնածուները հայտնի կդառնան դեկտեմբերի 11-ին։

Լուսանկարը՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել