Դերասան Հյու Ջեքմանը խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից՝ չնայած ֆրանշիզայի պրոդյուսերների համառ առաջարկներին։ Ավստրալացի դերասանի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել կրկնվել։
«Ես չէի ցանկանում նույն բանն անել: Նկատի ունեմ մարտաֆիլմում հերոսի դերը։ Այն միշտ եղել է ամերիկյան շատ ֆիլմերի գլխավոր տաք ուտեստը, որպես սկզբնօրինակ։ Բարդ իրավիճակներում հայտնված հերոս տղաների տեսակները: Այդ իսկ պատճառով ես մտածեցի. «Ահ, ոչ: Դա խնդիր է»:
Հյու Ջեքմանը հայտնել է, որ EON Productions-ի թիմը, որին պատկանում են «Ջեյմս Բոնդ»-ի բոլոր իրավունքները, Փիրս Բրոսնանի հեռանալուց հետո կապվել են նրա հետ։ Ենթադրաբար՝ «Խաղատուն Ռոյալ» դրվագը նկարահանելուց առաջ: «Ես նժարին դրացի «դրական» եւ «բացասական» կողմերն ու որոշեցի. «Եթե ես դա անեմ Վուլվերինի հետ միաժամանակ, ապա ժամանակ չեմ ունենա այլ բանի համար»։ Ինձ համար ավելի հետաքրքիր է հանդես գալ այնպիսի կերպարներում, որոնք դուրս են տիպիկ շրջանակներից», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Հյու Ջեքմանը եւս մեկ անգամ կդառնա Վուլվերին՝ Marvel-ի կոմիքսների «Դեդփուլ 3» ֆիլմում: Անհրաժեշտ ֆիզիկական վիճակը վերականգնելու համար դերասանն արդեն սկսել է ինտենսիվ մարզումները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 8 փետրվարի
Մեգան Մարքլի քույրը դատի է տվել նրան եւ պահանջում է 75․000 դոլար12:45, 8 փետրվարի
«Ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը»․ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի յուրահատուկ զարդերն ու առաջիկա ցուցահանդեսը՝ ԱՄՆ-ում (ֆոտո)11:49, 8 փետրվարի
Հայտնի է «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆի թողարկման ամսաթիվը (վիդեո)10:35, 8 փետրվարի
Մադոննան պատասխանել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին09:00, 8 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:37, 7 փետրվարի
Wine story. որքանո՞վ է անվտանգ մեկ շաբաթ շիշը բաց մնացած գինի խմելը20:18, 7 փետրվարի
Դրեյքից մինչեւ լայն զանգվածներ. հայ ոսկերիչ Ալեքս Մոսը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու19:12, 7 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Մերիլին Մոնրոյի փայլը18:49, 7 փետրվարի
Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը18:03, 7 փետրվարի
STYLE-Beauty. 2023-ին ազատ եղեք դիմահարդարման ընտրության հարցում17:45, 7 փետրվարի
«Կյանքից կայֆ բան չկա»․ Լյուսի Հայրապետյան VS Քենդալ Ջեններ՝ ձյուն եւ ներքնազգեստ (ֆոտո)15:50, 7 փետրվարի
Մկրտիչ Արզումանյանին բաժին հասած նոր առեղծվածն ու Իվետայի դերը․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի առաջին մանրամասները (ֆոտո)