Ռեփեր, պրոդյուսեր եւ պարզապես DJ Khaled-ն իր Instagram-ում կիսվել է, ըստ երեւույթին, իր ծննդյան օրվա կարեւորագույն պահով: Բանն այն է, որ նրա ընկեր Դրեյքը նրան նվիրել է ... չորս թանկարժեք ճապոնական զուգարանակոնք, որոնց մասին նա վաղուց էր երազում:
Տղամարդն իր հետեւորդների համար կազմակերպել է ճապոնական Toto ընկերության անհավանական զուգարանակոնքերի շնորհանդես։ Նախ, նրանք ունեն բավականին տպավորիչ չափսեր: Երկրորդ՝ դրանք հագեցած են ուլտրամանուշակագույն մաքրման համակարգով եւ նստատեղերի տաքացմամբ։ Երրորդ՝ դրանք հեռակառավարվում են: Չորրորդ՝ ճիշտ նույնից կա Դրեյքի տանը։ Դե, որպես բոնուս, երաժիշտը պատմել է, որ դեռ անձամբ չի ստուգել, բայց, իր տեղեկություններով, այս զուգարանակոնքերը կարող են նույնիսկ երաժշտություն միացնել։
«Սա ամենահիասքանչ զուգարանակոնքն է, որ երբեւէ տեսել եմ իմ կյանքում։ Թերեւս սա մարդկության պատմության լավագույն նվերն է»,- հիացել է DJ Khaled-ը։ Նա նաեւ նշել է, որ սիրում է մտորել կյանքի մասին՝ ինտերիերի այս իրին նստած։ Նրա խոսքով՝ ամենահետաքրքիր ստեղծագործական մտքերն իր գլխում առաջացել են հենց այդ ինտիմ պահին։ Այդ իսկ պատճառով զուգարանակոնքերը պետք են լինեն բարձրորակ, եւ իհարկե չարժե խնայել դրանց վրա:
Դե, նման բացահայտումներ սպասելի էր մի մարդուց, ով լավ գաղափար է համարում իր հանդերձարան երկրպագուներին գիշերելու հրավիրելը։ Միայն հետաքրքիր է, թե ինչ է ակնարկել Դրեյքը նման տարօրինակ նվերով։ Լավ է, որ DJ Khaled-ը տղամարդ է, թեեւ տաքարյուն, բայց ոչ նեղացկոտ, այլապես զուգարանային հումորը կարելի է տարբեր ձեւերով հասկանալ…
Լուսանկարը՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը