Marks & Spencer հանրահայտ բրենդն իր խանութը բացեց Dalma Garden Mall առեւտրային կենտրոնում։
Խանութի առանձնահատկությունն այն է, որ ամբողջ ընտանիքն այստեղ կարող է գտնել անհրաժեշտ ամեն ինչը. կանացի, տղամարդու եւ մանկական հագուստ, խնամքի պարագաներ տարբեր տարիքի տղամարդկանց ու կանանց համար։ Հատկապես արժե նշել խանութում ներկայացված հարուստ ընտրությունը. M&S – ը ցուցադրել է հագուստի 7 գիծ. «Ինքնագիր»՝ ճոխ եւ նրբագեղ մոդելներ, M&S կանանց եւ տղամարդկանց համար՝ ոճային եւ ապահով հագուստ, «Ինդիգո»՝ նուրբ եւ ճախրող ոճ, Blue Harbour՝ տղամարդու հավաքածու՝ վստահություն ու հաստատունություն ներշնչող, North Coast՝ ամենօրյա եւ հարմարավետ հագուստ, Collezione՝ իտարալական ոգի եւ ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, եւ վերջապես, սահմանափակ գիծ՝ համարձակ եւ ինքնավստահ անհատների համար։
















«M&S խանութի յուրահատկություն այն է, որ այստեղ կարելի է գնումներ կատարել ողջ ընտանիքն համար. տղամարդկանց, կանանց, դեռահասների եւ նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաների։ Այսպիսով դուք կխնայեք ժամանակը եւ բիտանական ձեւով որակյալ գնումներ կկատարեք», - NEWS.am STYLE - ի թղթակցի հետ զրույցում ասել է M&S – ի Կովկասի եւ ԱՊՀ երկրների փոխնախագահ Ջերի Լոուրենսը։ Նման բազմազան տեսականու առկայության դեպքում խանութում հեշտ կլիներ կորել ու չգտնել անհրաժեշտ իրը, սակայն կազմակերպիչները հոգ են տարել գնորդի հարմարավետության մասին։ Իրերը բաժանված են ոչ միայն ըստ նշանակության. սպիտակեղենը՝ աջ կողմում, հագուստը՝ ձախ եւ այլն։ Բաժանում կա նաեւ ըստ հավաքածուի, եւ յուրաքանչյուր ստենդի վրա հագուստի կողքին կա ցուցանակ, որի վրա նշված է «ուղիղ գծեր», «ուրվագծերը երկարացնող հագուստ» եւ այլն։


Բացումը, ինչպես եւ հատուկ է նման մեծության բրենդին, շատ ճոխ էր։ Հանդիսավոր արարողությանը սիմվոլիկ ժապավենը կտրեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը։ «Marks&Spencer» մարկան բրիտանացի կանայք շատ են սիրում բարձր որակի եւ ազատական գների կատարյալ համադրության համար։ Դրանից բացի, այստեղ մեծ ընտրություն կա, միշտ կարելի է գտնել այն, ինչ քեզ դուր է գալիս։ Ես շատ ուրախ եմ, որ M&S –ը արդեն բացվել է Հայաստանում։ «Ինքնագիր» հավաքածուի որոշ մոդելներ արդեն ինձ լրջորեն հետաքրքրել են», - NEWS.am STYLE - ի թղթակցի հետ տպավորությունները կիսեց Քեթրին Լիչը։









Ավելացնենք, որ այս սեզոնի հիմնական թրենդերը՝ «միլիթարի» եւ 50-ականների ոճերը, բավական համարձակ ու վառ արտահայտում են ստացել M&S մոդելներում։ Սակայն, թերեւս ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել։ Եվ այսպես, հայ մոդելների ցուցադրությունը M&S խանութի բացման ժամանակ։























Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE
Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ