Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

15 հարց, որ պետք է տալ առաջին ժամադրության ընթացքում

21:32, 6 դեկտեմբերի

#1. Կպատմե՞ս ընտանիքիդ մասին: Ընտանիքիդ անդամներից ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ: Մոր հետ մտերիմ տղամարդիկ, որպես կանոն, հարգալից են այլ կանանց հանդեպ: Բայց մենք գիտենք, որ զոքանչների մասին անեկդոտները չափազանցված են, իսկ ահա սկեսուրների մասին սարսափները՝ ոչ:

#2. Սարյա՞կ ես, թե՞ բու: Կարծում եմ՝ չեք ուզում ամեն օր միայնության մեջ նախաճաշել կամ անկողին մտնել:

#3. Ի՞նչ ես սիրում ուտել ընթրիք/նախաճաշին: Գուցե ժամադրությունը, ամեն դեպքում, մինչեւ առավոտ տեւի...

#4. Ավելի շատ կատո՞ւ ես սիրում, թե՞ շուն: Հիմարությո՞ւն է: Երբ ձեզանից մեկի տանը վեց կատու կա, իսկ մյուսն ալերգիա ունի նրանցից, դա կարող է իրական խնդրի վերածվել:

#5. Նախընտրած ստեղծագործություն ունե՞ս: Ամերիկյան ռեժիսոր Ջոն Ուոթերսն ասել է. «Եթե գնում եք տղամարդու տուն, իսկ նա ոչ մի գիրք չունի, պետք չէ նրա հետ սեքսով զբաղվել»:

#6. Սիրո՞ւմ ես այն, ինչով զբաղվում ես: Այս հարցը բացահայտում է տղամարդու հավակնություններն ու ապագայի շուրջ մտքերը: Եթե պատասխանն աբստրակտ է, ուրեմն նա ինքնավստահ չէ, ոչ մի պարզություն չկա. դա կարող է կանգ առնելու ազդանշան լինել ձեզ համար:

#7. Ո՞ւմ համերգին ես վերջին անգամ գնացել: «Ի՞նչ երաժշտություն ես սիրում» շարքային հարցի ավելի ինքնատիպ տարբերակ: Կամ, գուցե, ճշտեք, թե ում համերգին կուզեր գնալ... իհարկե՝ ձեզ հետ միասին:

#8. Ընկերներդ ինչպե՞ս կնկարագրեին քեզ: Նույնիսկ շատ շփվող մարդկանց համար դժվար է իրենց մասին խոսել, բայց նրանք կարող են «անվտանգ» կերպով իրենց բնավորությունն ու սովորույթները նկարագրել՝ փոխառելով ուրիշի տեսակետը:

#9. Ինչպե՞ս են ծանոթացել ծնողներդ: Բոլորին էլ դուր է գալիս ուռճացրած պատմություններ պատմելը: Բացի այդ, ծնողների մասին հարցնելով՝ կարող եք շատ բան իմանալ պոտենցիալ զուգընկերոջ ընտանիքի մասին:

#10. Եթե կարողանայիր ընտրել ցանկացած դարաշրջանի պատմություն, ո՞ր ժամանակներում կցանկանայիր լինել: Ուզում ես կարծել, որ այս հարցը տղամարդուն կստիպի միացնել երեւակայությունը եւ անհրաժեշտ կայծ տալ ձեր հետագա զրույցին կամ, ով գիտե, դերային խաղին:

#11. Ի՞նչ ֆիլմեր/սերիալներ են քեզ հետաքրքրում վերջին շրջանում: Ասա, թե «Գահերի խաղի» որ սեզոնն ես դիտում, եւ կասեմ, թե ով ես դու:

#12. Որտե՞ղ ես մեծացել: Եթե առաջին ժամադրության ժամանակ ուզում եք մարդուն ավելի լավ ճանաչել, հարցրեք, թե որտեղ է անցել նրա մանկությունը:

#13. Պատմիր քո լավագույն ուղեւորության մասին: Հարց ոգեշնչման համար: Եթե անգամ ձեր հարաբերություններն արդյունքում չեն ստացվի, հնարավոր է՝ զրուցակիցը ձեզ համար կբացահայտի մոլորակի նոր, հետաքրքրիր վայր, ուր դեմ չեք լինի մի օր գնալ:

#14. Ո՞վ է ամենամեծ ազդեցությունն ունեցել քո կյանքի վրա: Եվ թող նա համարձակվի խոսել իր նախկին սիրելիի մասին:

#15. Ի՞նչ կյանքի նպատակ ունես հենց հիմա: «Ամուրյան վագրերին անհետացումից փրկելն» եւ «Մինչեւ լույս քեզանից չբաժանվելը» պատասխանները հրաշալի մեկնարկ են հաջողության համար:

 

Աղբյուրը՝ Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել