Երեկ Spotify եւ Apple Music կայքերում տեղի է ունեցել պրեմիերա, որին ոչ ոք չէր սպասում. R'n'B երգիչ R Kelly, որը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, թողարկել է «I Admit» ալբոմը։ Սակայն «անկեղծ խոստովանությունը» չի զարմացրել հավելվածների օգտատերերին։ Ընդամենը մի քանի ժամ անց թրեքերն անհետացել են, եւ Sony Music-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ալբոմը պաշտոնական չէ։
Հիշեցնենք, որ 1990-ականների եւ 2000-ականների ամենահաջողակ կատարողներից մեկը՝ «I Believe I Can Fly» հիթի հեղինակը նման դաժան դատավճիռ է ստացել այս տարվա հուլիսին, երբ մեղավոր է ճանաչվել սեքս-թրաֆիքինգի եւ դրամաշորթության մեջ։ #MeToo շարժման հետեւանքով տասնյակ կանայք մեղադրում էին երգչին անչափահաս տարիքում իրենց հետ հարաբերությունների մեջ մտնելու մեջ, այնուհետեւ բառացիորեն վերահսկում էին նրանց կյանքը՝ ենթարկելով բոլոր հնարավոր բռնությունների՝ հոգեբանականից մինչեւ սեռական:
R Kelly-ն հերքում է ռելիզին իր մասնակցությունը՝ ճաղերի հետեւում լինելու պատճառով։ Երաժշտի ներկայացուցիչների խոսքով՝ ալբոմի թողարկումը դատարանում նրա հեղինակությունը խաթարելու դավադրության արդյունք է։ Նա փորձում է բողոքարկել դատավճիռը։ Փաստաբան Ջենիֆեր Բոնջանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի «մտավոր սեփականությունը գողացվել է»։
Զարմանալի է, բայց R Kelly-ի հայտնիությունը կտրուկ աճեց նրա դատապարտմանը հաջորդած շաբաթների ընթացքում: Ըստ Billboard-ի՝ ռադիոյում նրա երգերի թիվն աճել է 55%-ով, իսկ հոսքերի քանակը՝ 14%-ով։ Ալբոմների վաճառքը նույնպես ավելացել է 517%-ով, մինչդեռ տեսահոլովակների դիտումները 23%-ով աճել են մեղքն ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է Rolling Stone-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ