ԽՈՅԵՐ
Եթե այսօր երթուղայինի մեջ ձեզ տեղ զիջեն, չմտածեք, թե ծերացել եք։ Պարզապես, ժպտացեք, քանի որ այսօր դուք այնքան հիասքանչ տեսք ունեք, որ ոչ-ոք չի կարողանում դիմադրել ձեր հմայքին։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիի ցանկացած խոսքի մեջ փնտրեք մեկից ավելի իմաստ։ Հնարավոր է՝ նա չի կարողանում ձեզ ուղիղ կերպով բացատրել իր միտքը եւ դա փորձում է անել ակնկարկների միջոցով։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք այլեւս չեք կարողանում զսպել ձեր էմոցիաները եւ դրանց մասին ցանկանում եք պատմել ամբողջ աշխարհին։ Սակայն ոչ աշխարհը, ոչ էլ ձեր սիրելին դեռեւս պատրաստ չեն ընկալելու ձեր ասածները։ Այնպես որ՝ ամեն ինչ պահեք ձեր մեջ, կամ էլ մտքերը հանձնեք թղթին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ հեռու կլինի հումորի զգացումից։ Նույնիսկ դուք չեք կարողանա դրական ձեւով ազդել նրա տրամադրության վրա։ Ավելի լավ է՝ կատակներ չանեք այսօր, եթե չեք ցանկանում բարկացնել նրան։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին իրականում այդքան էլ ռոմանտիկ չէ։ Այսինքն՝ նրա հետ այդքան էլ հետաքրքիր չի լինի լողափին նստելն ու աստղերին նայելը։ Բայց շատ հեշտությամբ կարող եք վայելել նրա իրատեսւթյունը, ինչը եւս վատ չէ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր մեծ սերնդի ներկայացուցիչները կխանգարեն ձեզ կայացնել ճիշտ որոշում։ Պատճառը մտածելակերպի տարբերությունն է։ Այնպես որ, ավելի լավ է՝ հույսը դնեք ինքներդ ձեզ վրա։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր լավ կլինի, որ ձեր սերն ապացուցեք ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ արարքներով։ Այնպես որ՝ հյուր գնալուց ոչ թե տարեք գեղեցիկ ծաղիկներ, այլ թավա եւ ուտելիք, որպեսզի սիրելիի համար ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեր առաջ դնել որեւէ գիտական փորձարկում։ Դուք կամ պետք է զսպեք դա, կամ էլ հենց սկզբից ասեք, որ չեք ցանկանում մասնակցել նրա փորձարկումներին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր առջեւ ծագած բոլոր խնդիրները հնարավոր է՝ պարզապես ձեր երեւակայության ադյունքն են։ Այսինքն՝ դուք շատ հեշտությամբ ճանճը փիղ եք դարձնում։ Պետք չէ այդքան կենտրոնանալ բացասական բաների վրա։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ոչ մի կերպ չեք կարողանա գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին, անգամ եթե իդեալական հագնված լինեք։ Իսկ հագուստի վրա շատ կենտրոնանալը կարող է ստեղծել հակառակ տպավորություն։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ընտանեկան հարցերում միգուցե անհաջողություններ լինեն։ Պատճառը փորձի պակասն է։ Աստղերը խորհուրդ են տալիս դասեր քաղել սեփական սխալների վրա։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ երկար չի համոզի որեւէ խենթության դիմել, քանի որ ինքներդ էլ հակված կլինեք խենթությունների եւ արկածների։ Սակայն նման բաների դիմելուց առաջ հետեւեք անվտանգությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում