Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի ««К чёрту любовь» երգի հեղինակ Օլեգ Վլադին դատի է տվել արտիստուհուն։ Այս մասին հայտնում է Life-ը։ Կոմպոզիտորը Լոբոդայից պահանջում է 500 հազար ռուբլի գումար։ Հայտը Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ստացել է հունվարի 25-ին։
Փաստաբան Անդրեյ Ալյոշկինի կարծիքով՝ չնայած Լոբոդան լքել է Ռուսաստանը, Վլադիի հետ դատավարության հետեւանքները դեռեւս կարող են ազդել նրա վրա։ Նա հիշեցրել է, որ դատական նիստը կարող է անցկացվել առանց երգչուհու, ինչպես նաեւ նրա փաստաբանների ու ներկայացուցիչների։ Միեւնույն ժամանակ, դատարանի որոշումը ուժի մեջ կլինի միայն Ռուսաստանի տարածքում, այսինքն՝ եթե Վլադին ցանկանում է արգելել Լոբոդային արտասահմանում կատարել իր «К черту любовь» երգը, նա պարտավոր չի լինի կատարել այդ պահանջը։ Փորձագետը նաեւ հավելել է, որ եթե կոմպոզիտորը շահի գործը, եւ Լոբոդան փոխհատուցում չվճարի, կարգադրիչները կկարողանան կալանք դնել Ռուսաստանում նրա հաշիվների ու ունեցվածքի վրա։
Դատական պրոցեսի ընթացքում փաստաբանների կամ երգչուհու ներկայացուցիչների ներկայանալն անգամ անհրաժեշտ չէ՝ դատարանը որոշում կկայացվի առանց նրանց։ Սակայն այն կգործի միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այսպիսով, եթե հեղինակը ցանկանում է արգելել արտիստին կատարել իր երգը, ապա Լոբոդան պարտավոր չի լինի կատարել այդ պահանջը արտերկրում»,- ասել է Ալյոշկինը։
Հրատարակությունը պարզաբանել է, որ նույնիսկ Ամանորից առաջ Վլադին դատի է տվել Լոբոդային եւ առցանց կինոթատրոնին։ Հետո նա պահանջել է հեռացնել արտիստի համերգներից մեկի ձայնագրությունը, սակայն նրա պնդումը մերժվել է, ուստի կոմպոզիտորը դիմել է այլ մարմնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը