ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

Հունվարյան երաժշտական նորությունները

19:15, 1 փետրվարի

Չնայած հունվարը բավականին արդյունավետ ստացվեց նոր տեսահոլովակների առումով, սակայն հայկական շոու բիզնեսում սենսացիա կամ առաջընթաց չեղավ։ Այդուհանդերձ, NEWS.am Style-ը հունվարյան երաժշտական ​​նորույթներից ընտրել է ամենահետաքրքիրները, որոնք առանձնանում են ընդհանուր հայրենական երաժշտական ​​մեյնսթրիմից։

Nemra - If you go

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա հունվարի 15-ին։ Ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։

Տեսահոլովակում կան տեսարաններ՝ նկարահանված Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Սեւանի ափին գտնվող Noy Land Resort-ում։

Լիրիկական այս ստեղծագործությունը ներկայացնում է երիտասարդ զույգի պատմությունը, որն ավարտվում է բաժանությամբ, ինչը, հավանաբար, տեղի է ունենում գլխավոր հերոսի մեղքով, քանի որ երգում ասվում է՝ «Դու ինձ ստախոս անվանեցիր, վերադարձրու ինձ իմ կրակը»։

Տեսահոլովակը նկարահանված է սիրային դրամայի ոճով, որտեղ հերոսը կարոտում է կորցրած սերը։

Երկու շաբաթվա ընթացոում տեսահոլովակը YouTube-ում գրանցել է ավելի քան 48 հազար դիտում։

Խորեն Լեւոնյան - «Փորձիր ժպտալ» 

YouTube-ում տեսահոլվակի պրեմիերան կայացել է այս տարվա հունվարի 7-ին։

Խորեն Լեւոնյանը երգը հեղինակել է Իշխան Ղարիբյանի եւ Տիգրան Աթայանի հետ։

Ստեղծագործությունը նվիրված է հայ զինվորին։

Կիթառի դինամիկ հնչյունների եւ ռիթմիկ կատարման ներքո հերոսը, որին մարմնավորում է Լեւոնյանը, վազում է քաղաքով՝ բախվելով մարդկանց։ Տեսահոլովակում անընհատ փոխվում են կադրերն ու երաժշտական տակտը, որը ներդաշնակորեն կապում է երգը վիզուալ շարքին։

Տեսահոլովակը ներկայացնում է մի հերոսի պատմություն, միեւնույն ժամանակ՝ կադրում խոշոր պլանով ներկայացված են մի շարք դեմքեր։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի օպերատորական աշխատանքը։ Երիտասարդ քաղաքացիների եւ գյուղացիների կյանքից հատվածները զուգորդվում են հայկական լեռների գեղատեսիլ բնապատկերներով՝ նկարահանված մեկ ոճում եւ երգի բառերի տակտին համապատասխան։

Տեսահոլովակի ավարտին գլխավոր հերոսը ծառի արմատի տակից դուրս է հանում բաբախող սիրտը, որը տեսահոլովակի միակ կադրն է՝ ներկայացված հատուկ էֆեկտով։ Դա, ըստ իս, նաեւ միակ կադրն է, որը, տեխնիկական տեսանկյունից, փոքր-ինչ անհաջող է ստացվել, բայց կարեւոր կադր է երգի կոնցեպտի եւ սյուժեի մեջ։

Սյուժեի եզրափակումից պարզ է դառնում, որ տեսահոլովակի սկզբնական կադրերը, որոնցում հերոսը վազում է ամբողջ քաղաքով, ներկայացնում են նրա՝ սեփական սրտի փնտրտուքը։

Երգի տողերից մեկում ասվում է,-«Միանման մարդկանց շարքեր, այդ շարքերում մեռած մտքեր։ Ինձ ապրեցրու, որ դու ապրես․ փորձիր ժպտալ»։

Տեսահոլովակը ոչ սովորական ստեղծագործության օրինակ է՝ նկարահանված բավական զգայուն թեմայի՝ պատերազմի ու հայերի մասին։ Այն իր մեջ չունի ավելորդ թատերականություն պարունակող կադրեր։ Այսօրինակ տեսահոլովակների շարքում այս տեսահոլովակը հիշեցնում է, որ պատերազմի ու զինվորների թեման միայն վիշտ ու կորեւստ չէ, քանի որ դրան նախորդում է կյանքը։ 

Երեք շաբաթվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 147 հազար դիտում։

Լիլիթ Կարապետյան«Հերոսն իմ սրտի»

Այս տեսահոլովակը YouTube-ում թողարկվել է հունվարի 28-ին եւ երկու օրվա ընթացքում հավաքել 41 հազար դիտում։

Տեսահոլովակը նվիրված է Հայոց բանակի կազմավորման օրվան։

Հոլովակը սեւ ու սպիտակ գույների մեջ է, ներկայացնում է դասական սյուժե զինվորի մասին, որը լքում է իր տունը՝ զորակոչվելով բանակ։ Երգչուհին երգն ավարտում է հետեւյալ խոսքերով՝ «Զենքերը թող լռեն, իմ սերը տուն բերեն»։ Տեսահոլովակի գեղարվեստական լուծումները գնահատելու անհրաժեշտություն չկա՝ պատերազմի դասական թեման հուզում է շատերի սրտերը, ինչի պատճառով դրա ոչ լավագույն ներկայացումը մղվում է երկրորդ պլան։  Սա այն դեպքն է, երբ այն, թե ինչի մասին է, ավելի կարեւոր է, քան այն, թե ինչպես։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ