Մեր խելացնոր աշխարհում, որտեղ վիրտուալն ու իրականությունն արդեն այնքան են միաձուլվել, որ երբեմն մեկը մյուսից տարբերելը դժվար է, նորաձեւության միտումներ սահմանում է ոչ միայն պոդիումը: Արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական ցանցերը դարձել են հարթակ, որը ցույց է տալիս, թե ինչ փոփոխություններ են լինելու եւ ինչ ենք հագնելու նոր սեզոնի ընթացքում։ Ազդեցիկ թրենդ ստեղծողներից մեկն էլ TikTok-ն է։ Այս սոցցանցի օգտատերերի մեջ կան ինֆլյուենսերներ, որոնք ձեւավորում են թրենդեր, իսկ մնացածներն ուրախությամբ վերցնում եւ տարածում են դրանք։ Եվ դա վերաբերում է ոչ միայն երաժշտությանը եւ վիզուալ էֆեկտներին։ Օգտատերերն ուշադրություն են դարձնում սանրվածքներին, դիմահարդարմանը եւ, իհարկե, հագուստին։ NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է նորաձեւության հիմնական թրենդները, որոնք TikTok-ի փորձագետների կարծիքով ակտուալ կլինեն 2023 թվականին:
Ծովային փրփուրից
Այնպիսի թրենդներն, ինչպիսիք են եղրեւանու աչքերը, խեցիների եւ ծովային այլ բնակիչների տեսքով վզնոցները, ցույց են տալիս, որ շատ բրենդեր ոգեշնչվում են օվկիանոսի խորքից: Դա զգացվում է դիմահարդարման, զարդերի եւ հագուստի մեջ: Ահա մի քանի վառ օրինակներ 2022-2023 թթ․ գարուն-ամառ ցուցադրություններից:
Ինդի սլիզ
Ամեն նոր բան լավ մոռացված հինն է: 2023 թվականին վերադառնում է Indie Sleaze-ը՝ 2010-ականների հիփսթերական ոճը։ Կարող եք տեղափոխվել այն ժամանակներ, երբ «Հիփսթեր» բառը դեռ անեկդոտ չէր դարձել, եւ նորաձեւ էին կլոր քթով ցածրակրունկները, տիեզերական պրինտերը եւ վառ ակնոցները: Երաժշտական փառատոնները հայտնիության գագաթնակետին էին, իսկ սոցիալական ցանցերը դեռ նոր էին թափ հավաքում։
Եթե դուք արդեն կարոտել եք այդպիսի նորաձեւությունը՝ հանեք ձեր սիրած նեղ շարֆերն ու լայն վերնաշապիկները:
Կեցցե՜ն 90-ականները
Այո, 2023թ․-ին թրենդային լինելու համար իննսունականներից նույնպես կարելի է ոգեշնչվել։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք, թե ինչպես են Tik Tok-ի օգտատերերն օգտագործում այդ ժամանակաշրջանից ոգեշնչված ոճ, սանրվածքներ, դիմահարդարում ու երաժշտություն:
Նաեւ նորաձեւության ցուցադրություններում մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք ցածր գոտկատեղով տաբատներ, կաշվե բաճկոններ եւ այլ հղումներ անցյալին։ Այնպես որ, համարձակորեն հիշեք, թե ինչ եք հագել դուք կամ ձեր ավագ քույրերը: Եվ նայեք նորաձեւության բրենդերին. դրանցից շատերը ոգեշնչվել են նախորդ տարիների հենց իրենց հավաքածուներից:
Ստեղծագործական քաոս
Նորաձեւության էկլեկտիզմը նորություն չէ, բայց նորաձեւություն թելադրող տիկտոկերները ստեղծագործելու համար ավելի շատ դիմում են քաոսի: Խառնե՛ք ժամանակաշրջանները, գույներն ու գործվածքները, ինչպես անում են ամենահայտնի նորաձեւության տները: Մի՛ վախեցեք փորձարկումներից, ոգեշնչվե՛ք տարբեր բրենդերից եւ ոճային ուղղություններից: Եթե ձեզ միշտ դուր է եկել ծանր ռոքն ու դասականը, արտաքնապես միշտ նուրբ եք եղել, բայց ներքուստ ըմբոստ եք, ազատ արտահայտեք դա ձեր ոճում:
Շատ կաշի
2023 թվականին բնական ու արհեստական կաշին դեռ տարածված կլինեն։ Թրենդային լինելու համար ընտրեք վառ գույներ կամ կաշին համադրեք անցյալ ժամանակաշրջնների ոճերի հետ։ Հիշեք Մատրիցա ֆիլմի կաշվե վերարկուները կամ բայքերական բաճկոնները՝ ձեր սիրած սերիալներից: Հիշեք, որ իննսունականներն եւ 2000-ականներն արդիական են:
Մուգ եւ ժանյակ
Սեւ ժանյակն ամրապնդում է իր դիրքերը նորաձեւության աշխարհում։ Գոթական ոճի նկատմամբ շրջադարձը նկատվում է շատ բրենդերում, ինչպես նաեւ երաժշտությունում ու սերիալներում: Ով դեռ չի դիտել «Wednesday»-ը՝ հիմա ոգեշնչվելու ճիշտ ժամանակն է: Սeu ժանյակով համալրեք առօրյա կերպարը կամ ստեղծեք total-look։
Ամենօրյա հարմարավետություն
Հարմարավետ հագուստը չի կորցնում իր հայտնիությունը։ Շատերը նախընտրում են ունենալ փոքր քանակությամբ բարձրորակ իրեր, որոնք միմյանց հետ համադրվում են՝ ձեւավորելով մինիմալիստական զգեստապահարան: Միեւնույն ժամանակ պահպանվում է խելամիտ սպասման սկզբունքը. դուք գնում եք միայն ձեզ իսկապես անհրաժեշտ իրեր, որոնք կրում եք, այլ ոչ թե պահում եք պահարանում:
Այս սկզբունքները սովորեցնում են շատ Tik Tok բլոգերներ՝ ուշադրություն դարձնելով հագուստի հարմարավետությանը, որակին եւ համատեղելիությանը: Եվ նորաձեւության բրնդերը նույնպես միշտ չէ, որ քաոս են ստեղծում ՝ պոդիումի վրա ցույց տալով հասկանալի ու հարմարավետ իրեր։
Ուղիղ ձեւվածքի ջինսեր
Ազատ ջինսերը պարզ եւ անփոխարինելի իր են ժամանակակից աղջկա զգեստապահարանում: Դրանք թույլ են տալիս ցանկացած կերպար դարձնել ամբողջական: Հագեք ձեր սիրած հուդին եւ կարող եք վազել հացի հետեւից: Ընտրեք կրունկներ եւ էլեգանտ բաճկոն՝ կստանաք պատրաստի երեկոյան կերպար։
Նման ջինսերը կարող են նվազեցնել լրջության աստիճանը եւ ձեր look-ը դարձնել քիչ ծանրաբեռնված ու ավելի ժամանակակից: Ուշադրություն դարձրեք նման մոդելներին: Լավ ջինսերը ցանկացած զգեստապահարանի հիմքն են։
Մենք ներկայացրինք ընդամենը մի քանի թրենդներ, որոնց համար Tik Tok-ը 2023 թվականին կանխատեսում է թռիչք։ Դուք կարող եք կենտրոնանալ դրանց վրա եւ ստեղծել ձեր յուրահատուկ ոճը: Եվ կարեւոր չէ, թե ինչն է ձեզ ավելի մոտ՝ ստեղծագործական քաոսը, թե հարմարավետ զգեստապահարանը: Հագե՛ք իրերը հաճույքով եւ եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 21 մարտի
Բեն Աֆլեքը հաստատել է, որ Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի իր նոր ֆիլմում14:20, 21 մարտի
Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի13:22, 21 մարտի
Dior-ը բացահայտել է Հորդանանի արքայադուստր Իմանի հարսանյաց զգեստի դիզայնի մանրամասները12:30, 21 մարտի
Ինչպես են Քարդաշյան քույրերը երես տալիս իրենց դուստրերին11:34, 21 մարտի
«Շրջափակումը շարունակվում է․ Ադրբեջանի նախագահը սպառնում է հայերին պատերազմով, բայց աշխարհը դեռ լուռ է»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան11:15, 21 մարտի
Բրյուս Ուիլիսն իր 68-ամյակը նշել է նախկին եւ ներկա կանանց շրջապատում10:20, 21 մարտի
StyleBeauty. գրավիչ գեղեցկությունից մինչեւ գրանժ դիմահարդարում՝ TikTok-ը գեղեցկության միտումների առաջատարն է09:00, 21 մարտի
ՄԱՐՏԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:47, 20 մարտի
«Կոկաինային արջ». էպատաժային հուզական բլուրներ22:17, 20 մարտի
«Տան 5 կանոն» Մադոննայից21:20, 20 մարտի
20:30, 20 մարտի
Brunette vs Իրու Խեչանովա. ո՞ւմ ոճաբանն է ավելի լավը