ԽՈՅԵՐ
Փետրվարի 10-ը երազանքներն իրականացնելու օր չէ`չնայած կարող եք փորձել: Միգուցե կատարվեն դրանցիցի մի քանիսը, հատկապես եթե նյութական ցանկություններ չլինեն:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրեցյալը հոգեպես շատ ընկճված կլինի, եւ միայն դուք կարող եք բուժել Նրա սրտի վերքերը: Այսօր, առավել քան երբեւ, փորձեք ձեր սիրելիի կողքին լինել եւ ամեն հարցում սատարել Նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր երեկոյան աստղերը հուշում են, որ մի անակնկալ լուր եք հայտնելու ձեր սիրելի անձնավորությանը: Այն, ինչ դուք կասեք, շատ հետաքրքիր եւ օգտակար է լինելու Նրա համար, եւ դրանից հետո Նա միանգամից կփոխի իր կարծիքը ձեր մասին. բնականաբար կսկսի ավելի շատ սիրել եւ դրական տրամադրվել ձեր նկատմամբ: Ուստի, նորությունը կարելի է հենց առավոտյան էլ ասել, որպեսզի օրը բարձր տրամադրությամբ անցկացնեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք եւ ձեր սիրելի անձնավորությունը եւս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, ում հետ իրարից անկախ ավելի վաղ հանդիպել եք: Դրանից հետո դուք ոչ միայն կհամոզվեք, որ աշխարհը շատ փոքր է, այլեւ կմտորեք, որ կարող էիք տարիներ առաջ ծանոթանալ եւ հարաբերություններ սկսել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը հիանալու է ձեր ամեն մի խոսքով, գործով եւ անգամ շարժուձեւով: Այն, ինչ կանեք, ուրախություն եւ երջանկություն կպարգեւ եւ ձեզ, եւ Նրան: Սակայն օրվա ընթացքում միմյանց հետ անցկացրած ամեն պահը երեկոյան մտորելու տեղիք կտա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կպարզեք, որ ձեր սիրելի անձնավորությունը այս կամ այն խնդրին շատ ավելի լուրջ է վերաբերում, քան դուք կարծում էիք: Ուստի, միգուցե տարաձայնություններ առաջանան ձեր եւ Նրա միջեւ: Փորձեք հասկանալ խնդիրը, միասին քննարկել եւ փորձեք լուծումներ գտնել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր որոշակի հակակրանք կզգաք ձեր սիրելի էակի նկատմամբ, ընդ որում՝ պատճառը ձեզ էլ պարզ չի լինի: Փորձեք առաջին հերթին հասկանալ, թե որն է խնդիրը եւ ինչպես կարելի է լուծել այն, այլապես տհաճ միջադեպերն անխուսափելի կլինեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր դուք եւ ձեր սիրելին պետք է միասին ինչ-որ բան պատրաստեք: Գործընթացն ավելի ուրախ եւ հաճելի դարձնելու համար կարող եք ընդգրկել նաեւ երեխաներին: Բոլոր մասնակիցները գերագույն հաճույք են ստանալու եւ գոհ են լինելու արդյունքից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սխալ եզրահանգումներ անելու հավանականությունը շատ մեծ է: Դուք հետեւելու եք ձեր սիրելի անձնավորության ամեն քայլին, որոնցից մի քանիսը՝ շատ ուրախացնելու, իսկ մյուսները չափից շատ տխրեցնելու են ձեզ: Սակայն մտահոգվելու հիմքեր չեք ունենալու: Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս ավելի խելացի եւ խոհեմ լինել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե զգում եք, որ այսօր ոչ մեկը՝ անգամ սիրելի անձնավորությունը (որին ամենաքիչն եք ցանկանում անհանգստացնել), չի կարող օգնել ձեզ, ուրեմն միացրեք երաժշտությունը, փակվեք ձեր սենյակում եւ միայնակ մնացեք ինքներդ ձեզ հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե այսօր լուրջ եւ կարեւոր հանդիպում ու խոսակցություն ունեք եւ ոչ մի կերպ հնարավոր չէ հետաձգել այն, ուրեմն հարկավոր է շփումը սկսել այլ կողմից՝ պահպանելով զրույցի իմաստն ու բովանդակությունը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը միայն ձեր աջակցության կարիքը կունենա: Նա կցանկանա ձեր կողքին լինել: Դուք նույնպես ուզում եք Նրա հետ լինել, կամ ձեւացնում եք, որ այդպես է: Համենայնդեպս, վաղն էլ կարելի է անկեղծանալ, իսկ այսօր պարզապես ձեր սիրելիի կողքին եղեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 23 մարտի
Շեֆ խոհարարը խոսել է հայտնիների խոհարարական նախասիրությունների մասին22:16, 23 մարտի
Դիզայներ Ջերեմի Սքոթն ավտոպահեստամասերը վերածում է տպավորիչ զգեստների21:20, 23 մարտի
Օրվա look-եր. Էվա Խաչատրյանի, Լիլիթ Մուրադյանի, Քրիստինա Հովհաննիսյանի, Եվա Բաղդասարյանի ու Նատալիա Ռոտենբերգի կերպարները21:00, 23 մարտի
20:31, 23 մարտի
Ալբերտ Զուրաբյան. «Քառակուսի մետրը բազմապատկած դոլարով»: Հենց այս բանաձեւով է կառուցվում Երեւանի կենտրոնը19:38, 23 մարտի
«Կույր աշխարհ» սերիալի դերասաններ Գեւորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանն այսօր նշանադրվել են (վիդեո)19:35, 23 մարտի
Ինչ ուտել. ինչպես են հայերն ազդել հնդկական խոհանոցի վրա17:30, 23 մարտի
Ժիզել Բյունդխենն իրեն «Սիրո կախարդ» է համարում16:04, 23 մարտի
20 փաստ՝ «Հատուկ դասարան»-ից Արսեն Ներսիսյանի մասին14:20, 23 մարտի
Wine Story. Sotheby's-ը Հոնկոնգում աճուրդի կհանի գինիների հավաքածուն, որը նախատեսում է վաճառել 3,5 միլիոն դոլարով13:19, 23 մարտի
Սելենա Գոմեսը դարձել է իգական սեռի առաջին ներկայացուցիչը, ով Instagram-ում ունի 400 միլիոն հետեւորդ12:16, 23 մարտի
Նիկոլաս Քեյջը «Ռենֆիլդ» սարսափ կատակերգությունում կմարմնավորի կոմս Դրակուլային