Տարվա գլխավոր երաժշտական արարողությունը՝ «Գրեմմին», հաճելիորեն զարմացրել է ոչ միայն հիմնական անվանակարգերում հաղթողներով, այլեւ հայտնիների հանդերձանքով։ Նրբաճաշակ մաքսի զգեստներից մինչեւ գունավոր կոմբինեզոններ։ Հայաստանում երաժշտական մրցանակաբաշխություններ չեն անցկացնում, բայց հարսանիքներն ու կնունքներն այնքան մասշտաբային են, որ հավասար են ԱՄՆ-ի մրցանակաբաշխություններին։ NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս ծանոթանալ այն հագուստներին, որոնք երեկ երեկոյան նկատվել են Լոս Անջելեսի կենտրոնում։
Բեյոնսեն ռեկորդներ է սահմանել բոլոր ճակատներում՝ մրցանակների քանակից մինչեւ կերպարների փոփոխություն։ Յուրաքանչյուր արձանիկին նոր զգեստ։ Պատմական օրվա առաջին կեսին փոփ թագուհու ոճաբանը ընտրել է Gareth Pugh ապրանքանիշի ֆուտուրիստական հատուկ հանդերձանքը: Այնուհետեւ այն փոխել են ավելի տպավորիչ Gucci-ի (եւս կարված է պատվերով): Այնուհետեւ Balmain-ի էլեգանտ զգեստը, իսկ երեկոն ավարտվել է Schiaparelli կուտյուրային նոր հավաքածուի զգեստով:
Ադելը, սակայն, Բեյոնսեի պես կարմիր գորգուղով չի քայլել։ Նրա զգեստը հաջողվել է լուսանկարել է միայն այն սրահում, որտեղ անցկացվել է միջոցառումը։ Երգչուհին բավականին բնորոշ կերպար է ընտրել։ Նրա սիրելի Louis Vuitton-ի 3/4 թեւերով մաքսի զգեստ + հոլիվուդյան գանգուրներ՝ համակցված Tiffany & Co զարդերի հետ = անզուգական դասական բրիտանուհի։ Անսպասելի որոշում էր հանդերձանքի գույնը եւ կտորը՝ բալագույն թավիշ, որը միաձուլվեց Cryp-to.Com արենայի գորգի եւ աթոռների հետ։
Թեյլոր Սվիֆթը փայլել է Roberto Cavalli-ի «Midnight Blue» գույնի կոստյումով։ Կերպարն ամբողջացրել են ադամանդներից եւ շափյուղայից պատրաստված զարդերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 մլն դոլար։ Զուսպ կերպարը համալրվել է մեկ պարզ, բայց կարեւոր տարրով. խորհրդանշական կարմիր շրթներկով։
«Տարվա լավագույն ալբոմի» արձանի սեփականատերը հետ է մնացել իր նախկինից։ Նա եւս փայլել է կարմիր գորգի վրա։ Հարրի Սթայլսը որոշել է փորձարկումներ չանել։ Ներկայացել է իր սիրելի՝ «Արլեկինոյի» կոմբինեզոնը։ Ճիշտ է, երեկույթի համար բրիտանացին ընտրել է ծիածանե զգեստ՝ զարդարված Swarovski բյուրեղներով։ Այս ստեղծագործության հեղինակները Egonlab ֆրանսիական դուետն է։
Եթե total-black, ապա միայն Doja Cat-ի նման: Ամերիկացի ռեփ-կատարողն ակտիվորեն հետեւում է նորաձեւությանը: Փարիզի նորաձեւության շաբաթից հետո թվում էր, թե նա այլեւս ոչ ոքի չի զարմացնի։ Այնուամենայնիվ, Doja Cat-ը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այժմ բոլորը խոսում են նրա Atelier Versace լատեքսային զգեստի մասին։ Կերպարը լրացվել է նույն նյութից պատրաստված երկար ձեռնոցներով, համապատասխան ականջօղերով, պիքսի սանրվածքով։
Ինգրիդ Էնդրեսը համարձակ ընտրություն է կատարել՝ հօգուտ BEVZA-ի զգեստի։ Հագուստն առջեւում ունի եռանկյուն կտրվածք: Նրանց ոգեշնչել է ավանդական շալը, որը ուկրաինուհիները կրում են իրենց ուսերին ու գլխին։ Դրամատիկ տեսքը լրացնելու համար Անդրեսն այն համադրել է պարզ կախովի ականջօղերով, 90-ականների ոգեշնչված փունջով եւ ծխագույն ստվերաներկով:
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ