Ուրբաթը ծանր օր է․ այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս շաբաթ օրը դիմավորել լավագույն ձեւով: Երեւանում այդ օրը խնջույքների պակաս չի զգացվում։ Անպայման խորհուրդ ենք տալիս գնալ բարերից կամ այլ ժամանցավայրերից մեկը։ Այնուամենայնիվ, չպետք է այնտեղ գնալ հասարակ հանդերձանքով։ Ձեր տեսքը ծառայում է որպես այցեքարտ այս փայլող աշխարհում: NEWS.am STYLE-ն առաջարկում է 3 հանդերձանք՝ հանգստյան օրերի համար։
Դիսկո տաբատը՝ փետրավոր բլուզի հետ իդեալական համադրություն է երեկույթի համար: Երկու դետալներն էլ առկա են տեղական դիզայներական խանութներում։ Եթե նախատեսում եք պարել ամբողջ գիշեր, ապա նախապատվությունը տվեք ցածրակրունկ կոշիկներին: Նման կերպարը կլինի ոչ միայն ոճային, այլեւ՝ հարմարավետ։
Olympeah տաբատ, Melante տոպ, Cole Han ցածրակրունկներ, Fem զարդեր, պայուսակ՝ Zara-ից
Եթե դուք պարելու փոխարեն նախընտրում եք հետաքրքիր զրույցներ վարել տնական միջավայրում, ապա նախապատվությունը տվեք տնային հարմարավետ հագուստին: Հայաստանում դեռ քիչ են այս տեսակի իրեր արտադրողները։ Այնուամենայնիվ, մի քանի տարբերակ կարողացանք գտնել՝ հարմարավետ, գեղեցիկ և ոչ շատ թանկ: Ինչպես ասում են՝ կյանքի բոլոր պահերի համար։
OtherMood շապիկ, TOSP կիմանո, կոշիկներ՝ Hayk Ananyan-ից
Քաղաքից դուրս շրջագայությունների սիրահարներին հարմար կլինի հայ-իտալական ապրանքանիշի այս սվիտերը։ Տրիկոտաժե արտադրանքը պատրաստված է եվրոպական ստանդարտներին համապատասխան: Դրա շնորհիվ այն ձեզ կթաքացնի, նույնիսկ, երկրի հյուսիսային հատվածներում, որտեղ ցուրտը թափանցում է մինչեւ ոսկորները։ Հարմարավետության համար այն հագեք լայն ջինսերի եւ ցածրակրունկ կոշիկների հետ։
FroyClub սվիտեր, Vanaturants ջինսեր, Ellasi կոշիկներ, բաճլոն՝ Alex Retail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին