Հանրային հեռուստաընկերության «4 երազանք» հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան։ Առաջին ալիքն առայժմ նոր եթերաշրջանի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում նկարահանվում է նաեւ բլոգեր Շուշան Ստեփանյանը։ Բլոգերն Instagram-ում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ շուտով հանդես է գալու գլխավոր դերում, սակայն առայժմ չի մանրամասնել, թե որ նախագծում։
Տարածված լուրերը պարզելու նպատակով կապ հաստատեցինք Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանի հետ։ Նա հաստատեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան. այստեղ կերպարներն արդեն մեծացել են եւ շարունակում են հետեւել իրենց երազանքներին: Առավել մանրամասների համար Աննա Օհանյանը խորհուրդ տվեց հետեւել Հանրայինի նորություններին:
Առաջին ալիքի եթերում «4 երազանք» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած էր 61 մասից: Այն երեխաների եւ ծնողների համար էր ու ներկայացնում էր, թե ինչպես էին դպրոցականները պայքարում եւ իրագործում իրենց նպատակները: Գլխավոր դերերում էին Հարություն Խաչատրյանը, Արտուշ Բաղդասարյանը, Մարիա Պետրոսյանը, Արա Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը, Աբել Աբելյանը, Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը, Իշխան Ղարիբյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը, Անահիտ Քոչարյանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների