Նոր շաբաթ, նոր իրադարձություններ։ Նոր ու լավ հուշեր կերտելու ժամանակն է։ Իսկ ո՞ւր գնալ լավ էներգիա կուտակելու համար։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները։ Ռոքից մինչեւ դասական երաժշտություն, թատրոնից մինչեւ կինո․ մեր ընտրությունը կհամապատասխանի տարբեր ճաշակի տեր մեր ընթերցողներին։
Փետրվարի 27. Հունվարի 27-ին՝ ժամը 21:00-ին, Mezzo ակումնում ելույթ կունենա Project LA-ը։ Խումբը կներկայացնի հոգեւոր երգեր, լիրիկակական ստեղծագործություններ եւ այս ամենը՝ բարձրակարգ վոկալով։ Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ:
Փետրվարի 28. «Դոգմա» էթնիկ-պրոգ ռոք խումբը հոբելյանական համերգով նշում է իր 15-ամյակը, ինչը լավ առիթ է երեքշաբթին անցկացնել ռոքային տրամադրությամբ։ Հոբելյանական համերգը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ժամը՝ 19:30-ին։ Երեկոյի հատուկ հյուրերն են «Eleven Green»-ը եւ «Կաթիլ բենդ»-ը:
Տոմսերի արժեքը 5000 դրամ է:
Մարտի 1. Գարնան առաջին օրը Թատրոն տանիքում-ում կնշանավորեն «Սեր» ներկայացմամբ։ Սա անսպասելի զարգացումներով՝ յուրահատուկ սիրային պատմություն է, որը սկիզբ է առնում 90-ականներին եւ փուլերով շարունակվում մինչեւ մեր օրերը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Սուրեն Սաֆարյանն է։ Ներկայացումից առաջ կլինի համերգային ծրագիր եւ գինու հյուրասիրություն: Միջոցառումը կտեւի մոտ 2 ժամ։ Ներկայացման մեկնարկը 20:00-ին է։
Տոմսերի արժեքը՝ 4000-6000դրամ։
Մարտի 2. Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» արկածային կատակերգությունը, վերջապես, կբարձրանա մեծ էկրաններ։ Այն կցուցադրվի բոլոր կինոթատրոններում։ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի առաջին սեանսը նախատեսված է 20:00-ին։ Տոմսի արժեքը՝ 2500 դրամ։
Մարտի 3. Կրակոտ ռիթմերի սիրահարներին առաջարկում ենք մարտի 3-ին հաճախել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որտեղ ժամը 19։00-ից կսկսվի իսպանական եւ ջազային կիթառի երեկո։ Արմեն Պետրոսյանն ու «Armenian Fusion Band»-ը կկատարեն ժամանակակից իսպանական եւ ջազային ոճի երաժշտություն։ Ծրագրում ընդգրկված են Պակո դե Լուսիայի, Չիկ Կորեայի եւ սեփական հեղինակային ստեղծագործությունները։ Տոմսերի արժեքը 2000-7000 դրամ է։
Մարտի 4. Դասական երաժշտության սիրահարները շաբաթ երեկոն կարող են անցկացնել Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Բոննի Բեթհովենի անվան նվագախմբի եւ Բոննի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Դիրկ Կաֆտանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը: Մենակատար՝ Դորոթեա Հերբերթ։ Համերգի սկիզբը 19:00-ին է։ Տոմսերի արժեքը՝ 2000-10000 դրամ։
Մարտի 5. Երկուշաբթի օրվանից առաջ պետք է մի լավ լիցքաթափվել։ Առաջարկում ենք կիրակին անցկացնել հումորիստ, ստենդափեր Չարենցի եւ երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ։ Ամուսինները հանդես կգան Հին Անի Մյուզիք Հոլլում, կլինի կենդանի նվագակցություն, նրանց կմիանա նաեւ Խաչիկ Սահակյան բենդը: «Ընտանեկան, նախատոնական....»՝ այսպես է կոչվում ծրագրի խորագիրը։ Կազմակերպիչները խոստանում են անմոռանալի երեկո։
Տոմսերի արժեքը՝ 6000 եւ 7000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ