Զբոսանքներ Փարիզում եւ Մոսկվայում, սուզում դեպի ծովի ընդերքը եւ թռիչք մինչեւ տիեզերք՝ այլ կերպ ասած՝ ֆիլմեր, որոնք ձեզ կուրախացնեն մարտի 8-ին ընդառաջ։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է սերիալների ու ֆիլմերի ընտրանի, որոնք կարող եք դիտել գարնանային այս օրերին։
Նորից գարուն, նորից ցանկանում ես գնալ Փարիզ․․․
Առաջարկում ենք դիտել «Էմիլին Փարիզում» սերիալը։ Թեթեւ, գեղեցիկ, զվարճալի՝ նախատեսված աղջիկների համար: Կարիք չկա սերիալում նկարագրված գլխավոր հերոսի առօրյան բառացիորեն ընդունելու եւ ֆրանսիացիների մասին չափազանց քաղցր առասպելների վրա հիմնվելու։ Սա ընդամենը ֆանտազիա է, որը պետք է դիտել եւ վայելել։
Վառ հագուստ, Ֆրանսիայի մայրաքաղաքին հատուկ հարմարավետ սրճարաններ, ֆրանսիական բնապատկերներ եւ, իհարկե, սիրային ելեւէջներ:
Հաջորդը ռուսական «Оттепель» սերիալն է, որի ռեժիսորը Վալերի Տոդորովսկին է։ Հոյակապ երաժշտություն, վաթսունականների գեղեցիկ Մոսկվա, արժանի դերասանական կազմ։ «Ես վավերագրական ֆիլմ չեմ նկարահանել, այլ առասպել։ Բայց առասպելը շատ նման է ճշմարտությանը։ Գլխավորն այն ժամանակվա ոգին է»։ «Оттепель»-ը ոչ թե 60-ականների իրատեսական արտացոլումն է, այլ այդ դարաշրջանի զգացողությունը, լեգենդի մեր ըմբռնումը: Դրա համար էլ ֆիլմն այդքան գեղեցիկ է զուտ վիզուալ տեսանկյունից»,-ասում է ռեժիսորը։
Ընկղմվեք նկարահանումների մթնոլորտում, տեսեք, թե ինչպես է աշխատել կինոարդյունաբերությունը։
Մարտի 8-ը ազդեցիկ կանանց մասին ֆիլմեր դիտելու լավ առիթ է․
«Մեկ շունչը» ռուսական ֆիլմ է՝ «ֆրիդայվինգի թագուհու»՝ Նատալյա Մոլչանովայի մասին։ Նա սկսեց իր ճանապարհորդությունը դեպի էքստրեմալ սպորտ 40 տարեկանում եւ դարձավ բազմակի ռեկորդակիր եւ աշխարհի չեմպիոն:
Սա առաջին ռուսական գեղարվեստական ֆիլմն է, որը նկարահանվել է բաց ծովում՝ 100 մետր խորության վրա։ Գլխավոր դերը մարմնավորող դերասանուհի Վիկտորյա Իսակովան անցել է ֆրիդայվինգի դասընթացներ՝ նկարահանումներին ավելի լավ պատրաստ լինելու համար։
Ֆիլմը մարդու մարմնի անսահման հնարավորությունների, կամքի ուժի եւ նպատակներին հասնելու ցանկության մասին է։
«Կյանքը վարդագույնի մեջ»՝ ֆրանսիական ֆիլմ է հայտնի երգչուհի Էդիթ Պիաֆի մասին։ Գլխավոր դերում Մարիոն Կոտիյարն է, ով ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։
Ֆիլմը Էդիտի դժվար ճակատագրի, փառքի եւ ճանաչման տանող նրա ճանապարհի մասին է, այն մասին, որ կյանքը գեղեցիկ է՝ անկախ ամեն ինչից: Եվ, իհարկե, մեղեդային երգեր, որոնք դարձել են ֆրանսիական մշակույթի խորհրդանիշներ։
«Թաքնված թվեր»․ այս ֆիլմի սյուժեի կենտրոնում NASA-ի կանանց պատմությունն է, ովքեր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ օգնել են տիեզերագնաց Ջոն Գլենին թռչել տիեզերք։ Նրանք ամեն օր արհամարհանքի են ենթարկվում աշխատավայրում՝ իրենց մաշկի գույնի եւ սեռի պատճառով, եւ ստիպված են գործընկերներին ապացուցել, որ արժանի են տիեզերական ծրագրի մաս լինել: Սեւամորթ կանանց իրավունքներն այսօր ակնհայտ են թվում, սակայն մի քանի տասնամյակ առաջ դրանց համար պետք էր պայքարել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին