«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նկարչուհի Էդիտա Սիմոնյան. Թարմ ծաղիկների էներգիան

19:45, 5 մարտի

Երեւանաբնակ նկարչուհի Էդիտա Սիմոնյանը նկարում է ծաղիկների թերթիկներով՝ չօգտագործելով մատիտներ կամ ներկեր: Նրա ստեղծագործությունների մեջ կան Սարյանի գործերից կրկնօրինակներ, բնանկարներ, զանազան կոմպոզիցիաներ եւ, նույնիսկ, տեքստեր՝ Նարեկացու «Մատյան Ողբերգությունից»...

«Կենդանի» նկարների հատուկ էներգիան

Էդիտան աշխատում է ծաղկաթերթերի հետ, գրեթե, քսան տարի․ այս հոբբին վաղուց դարձել է մասնագիտություն, բայց միայն վերջերս է նա իմացել, որ նման ստեղծագործությունն ունի իր անունը՝ «օշիբանա». 15-րդ դարից ճապոնական սամուրայները դիմում են այս հնարքին իրենց ուշադրությունը բացասականից շեղելու, ինչպես նաեւ ուղեղն ու ձեռքերը համաժամանակյա աշխատանքին վարժեցնելու նպատակով: Ավելին, այս ոճի մեջ տարբեր տեխնիկա է օգտագործվում․ մեկը օգտագործում է ոչ միայն ծաղիկներ, այլեւ տերեւներ, ցողուններ, մինչդեռ մեր հերոսուհին գլուխգործոցներ է ստեղծում միայն ծաղկաթերթիկների օգնությամբ:

эдита1.jpg (151 KB)

«Ծաղկաթերթիկները ոչ միայն շատ փխրուն, այլեւ քմահաճ նյութեր են: Նրանք փոխում են գույնը թե չորանալուց, թե պոկվելուց: Օրինակ՝ կանաչ փիփերթը կանաչ է մնում միայն, երբ այն քաղում ենք վաղ առավոտյան՝ ժամը հինգի մոտակայքում։ Եթե ​​չորացնեք ցերեկը պոկվածը, կստանաք վառ դեղին գույն։ Սպիտակ վարդը նույնպես տարբեր երանգ է ունենում՝ կախված բողբոջի թարմությունից, իսկ չորացած բորդոն դառնում է գրեթե սեւ։ Թարմ ծաղկեփնջերի ծաղկաթերթերից մի գույն ենք ստանում, թառամածներից՝ բոլորովին այլ։ Բոլոր ծաղիկներն ունեն իրենց բնավորությունը, որը նրանք փոխանցում են նկարին: Աշխատանքներս առանձնահատուկ էներգիա ունեն, շատ զգայուն են։ Իրականում նկարները քմահաճ չեն, միայն խորհուրդ չի տրվում դրանք պահել արեւի ուղիղ ճառագայթների տակ։ Բայց, միեւնույն ժամանակ, նրանք շատ ուժեղ զգում են մարդու աուրան։ Եղել են դեպքեր, երբ կոմպոզիցիան երկար տարիներ կանգնել է նորի պես, իսկ հետո մարդիկ վիճել են դրա ներկայությամբ, եւ առավոտյան ծաղկաթերթերը սեւացած հայտնաբերել»։

эдита3.jpg (75 KB)

Ներկերի փոխարեն՝ ծաղկաթերթիկների գունապնակ

Էդիտա Սիմոնյանը կրթությամբ ճարտարապետ է, ավարտել է ճարտարապետական ​​ինստիտուտը, բայց կարիերայի փոխարեն ընտրել է ընտանիքը։ Սակայն հոգին ստեղծագործություն էր պահանջում, դրա համար էլ նկարչուհին գտել է ելքը։

«Մանկուց սեր եմ տածել բնության հանդեպ, նույնիսկ տարրական դպրոցում չոր բույսերից ու ծաղիկներից կոմպոզիցիաներ էի պատրաստում, թելերով ամրացնում էի ստվարաթղթին։ Բայց մի անգամ ցուցահանդեսին տեսա ծաղիկների թերթիկների բնապատկերներ։ Եվ հասկացա, որ կարող եմ ոչ թե ամբողջ կոմպոզիցիան, այլ, պարզապես, մեկ ծաղիկը սոսնձել թղթին: Իսկ հետո մեր ինստիտուտ տեղափոխվեց Բաքվից մի դասընկերուհի, ով նույնպես նկարում էր ծաղկաթերթիկներով, բայց նա ֆոնը ներկերով էր գունավորում, աշխատում էր միայն սպիտակ եւ կարմիր վարդերով։ Դրանից հետո ես մտածեցի՝ բնության մեջ կան այնքան շատ տարբեր գույներ, որոնք ունեն երանգների այնքան հարուստ գունապնակ, ինչո՞ւ չօգտագործել այս ամենը ստեղծագործության մեջ: Սկսեցի հավաքել պանսիներ, դալիաներ, հետո որոշեցի թերթիկներից էլ ֆոն պատրաստել, որպեսզի միայն դրանք լինեն օգտագործված։ Ես ծաղկաթերթիկներով գծում եմ նույնիսկ ամենաբարակ գծերը՝ սուր սայրով դրանցից շերտեր կտրելով»,- ասում է Էդիտան։

эдита4.jpg (132 KB)

1991 թվականից նա սկսեց պատրաստել իր յուրահատուկ աշխատանքները։ Այն ժամանակ դեռ չկային ինտերնետ, վարպետության դասեր, նա տեխնիկային սկսեց տիրապետել փորձի ու սեփական սխալների միջոցով։ «Ինչպես չորացնել, ինչի վրա սոսնձել, ինչպես նկարել՝ ես ինքս եմ յուրացրել այս ամենը»։ Քանի որ երկար ժամանակ է հերբարիումներ եւ կոմպոզիցիաներ պատրաստում, գրքերի մեջ թերթիկները չորացնելը դժվար չէ, եւ այժմ նրա բոլոր հարազատները միացել են այս գործընթացին։ Միայն պատկերացրեք, թե որքան նյութ է անհրաժեշտ մեկ նկարի համար՝հազարավոր փոքր տարրեր:

«Առաջին նկարներս նվիրել եմ հարազատներիս ու ընկերներիս, սկզբում դրանք ծաղկային կոմպոզիցիաներ էին, հետո որոշեցի անել հայտնի վարպետների նկարների կրկնօրինակները,- հիշում է նկարչուհին,- սկսել եմ Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ից: Ստացվեց։ Նվիրեցի քրոջս: Հետո փորձեցի պատկերել Գոգենի «Իսկ դու խանդո՞ւմ ես» կտավը, եւ գրեթե կես տարի աշխատեցի դրա շուրջ: Գիտե՞ք, երբ կրկնօրինակում ես, լիովին խորանում ես նկարչի ստեղծագործության էության մեջ, թե ինչու է նա վրձնահարվածն այդպես դրել, եւ ոչ թե այլ կերպ, թե ինչ էր ուզում ասել դրանով: Ինքս ինձ համար նորովի բացահայտեցի հայ նշանավոր վարպետ Մարտիրոս Սարյանի նկարները։ Նրա կտավները, որոնք մեծ վրձնահարվածներով են նկարված, կարծես հատուկ ստեղծվել են ծաղկաթերթիկներով կրկնօրինակման համար։ Ստեղծագործության հաջորդ փուլը բնապատկերներն էին: Բայց քանի որ ես ճարտարապետ եմ, չեմ պատկերացնում լանդշաֆտն առանց ճարտարապետական ​​կոթողի, իսկ Հայաստանում հիմնական ճարտարապետությունը մեր եկեղեցիներն են։ Կցանկանայի նկարել Հայաստանի բոլոր տաճարները, բայց դրանք այնքան շատ են… Իմ մեկ այլ ուղղությունը հայկական մանրանկարչությունն է»:

эдита9.jpg (123 KB)

Նկարչուհու խոսքով՝ ավելի հեշտ եւ արագ է ստացվում սեփական նկարները ստեղծելը, քան պատճենները, քանի որ դրանցում կա միայն քո տեսլականը եւ քո մեկնաբանությունը։ Իմպրովիզացիոն նկարները նա նկարում է հատուկ ոգեշնչմամբ։ Բայց ամեն դեպքում, յուրաքանչյուր կոմպոզիցիա շատ ժամանակատար է, քանի որ ծաղկաթերթիկների հետ աշխատելը մեծ համբերություն եւ հաստատակամություն է պահանջում։

Նվերներ «ծաղկային» ջերմությամբ

Էդիտան ծաղիկները հավաքում է ամեն տեղից, երբեմն հատուկ փնտրում է դրանք։ Նա փորձում է միշտ ձեռքի տակ ունենալ գույների ողջ գունապնակը։ «Օրինակ՝ Վրաստանից հազվագյուտ կապույտ հորտենզիա եմ բերել՝ միանգամից երեք ծաղկեփունջ տեսա ու գնեցի»։

эдита2.jpg (84 KB)

Բացի նկարներից, նա նաեւ տարբեր արհեստներ է անում։ Եվ բոլորն էլ՝ առանձնահատուկ «ծաղկային» ջերմությամբ ու եռանդով։ Ձեռքիդ ես վերցնում տոնածառի խաղալիքը, իսկ այն կարծես կենդանի լինի՝ վրան նռան հատիկներ եւ կախարդական թռչուններ կան, անմիջապես ամանորյա հրաշքի զգացում է առաջանում:

«Ես ընդհանրապես սիրում եմ մարդկանց ինչ-որ բան տալ։ Ահա, թե ինչու սկսեցի փայտից կախազարդեր, զարդատուփեր, բացիկներ, մոմակալներ, տոնածառի խաղալիքներ պատրաստել։ Ես նախատեսում էի, որ դրանք միայն որպես նվերներ կպատրաստեմ, բայց այս ամենն այնպիսի հզոր էներգետիկա է պարունակում, որ մարդիկ հավանում են ու ցանկանում գնել, միշտ պահանջարկ կա։ Մի տաղանդավոր արհեստավոր ինձ փայտե իրեր է մատակարարում, իսկ հետո ես դրանք ներկում եմ թերթիկներով»,- նշում է Էդիտան։

эдита7.jpg (99 KB)

Այժմ նկարչուհին արվեստանոց է վարձում Երեւանի «Արվեստի դեսպանատանը», ասում է    ՝ կարող է ամբողջ օրը ստեղծագործել։ Երբեմն մինչեւ ուշ գիշեր աշխատում է, հատկապես, որ հիմա պատրաստվում է իր անհատական ​​ցուցահանդեսին։ Նրա աշխատանքներն արդեն եղել են Մյունխենում, Միլանում, Լիոնում, իսկ մարտի 31-ին Էդիտա Սիմոնյանը նախատեսում է իր անհատական ​​ցուցահանդեսն անցկացնել Երեւանում։

эдита5.jpg (112 KB)

эдита8.jpg (108 KB)

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել