«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Աշխարհի բոլոր կանայք խոսում են միեւնույն լեզվով»․ հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ հայ եւ արտասահմանցի կանանց նմանությունների ու տարբերությունների մասին

14:05, 10 մարտի

Հոլիվուդում նկարահանվող ամերիկահայ դերասան Ռոման Միտիչյանը մոտ 25 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում։ Ծնունդով Վանաձորցի դերասանը ստիպված է եղել, արագ հարմարվել օտար երկրի կանոններին, բայց ինչպես ինքն է ասում՝ Միացյալ Նահագներն այն երկիրն է, որն իրեն նոր հնարավորություններ է տվել․ «Սա այն երկիրն է, որն իմ առաջ մի շարք հնարավորություններ է բացել, բայց, իհարկե, ես լիովին հպարտ եմ, որ հայ եմ, ծնվել եմ Վանաձորում։ Ես ապրել եմ Գլենդելում, որն, ասես, փոքրիկ Հայաստան լինի․ այնտեղ մենք միշտ շրջապատված ենք հայերով։ ԱՄՆ-ն մեծ երկիր է, որը լի է մի շարք առավելություններով, բայց նաեւ ունի իր դժվար կողմերը, ինչպես եւ ցանկացած երկիր։ Ամեն ինչ կախված է մարդուց՝ նայած դու ինչ ես համարում լավ կամ վատ։ Շատ բաներ չեն փոխվել իմ կյանքում, բայց մի շարք լավ բաներ եմ սովորել այստեղ, օրինակ՝ հարգել մյուսներին՝ անկախ նրանց նախասիրություններից»,-ասում է դերասանը։

Կանանց մեկամսյակի առթիվ՝ NEWS.am STYLE-ն այս անգամ Ռոմանի հետ զրուցել է ոչ թե հոլիվուդյան նախագծերից ու աստղային համագործակցություններից, այլ՝ հայ եւ արտասահմանցի կանանց նմանություններից եւ տարբերություններից։  

18057114_1688494754511716_6939457205345600805_n.jpg (85 KB)

Դերասանը, որպես կյանքի ընկեր, ընտրել է հենց հայուհու․ նա ասում է՝ հայ կանայք տարբերվում են իրենց հոգատարությամբ։ 

«Նախ՝ ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր կանանց՝ այս տոնի առթիվ։ Կանայք այնպիսի էակներ են, որոնց տղամարդիկ եւ սիրում են, եւ ատում միեւնույն ժամանակ, բայց մի բան հաստատ է՝ մենք չենք կարող ապրել առանց նրանց։ Հայ կանայք ինձ դուր են գալիս իրենց յուրահատուկ հատանիշներով, ընտանիքի հանդեպ նրանց սիրո ու հարգանքի  համար։ Միայն հայ մայրերն են 100 անգամ դիմում իրենց զավակներին՝ հարցնելով հաց կերե՞լ են, թե՞ ոչ։ Մեծ տարբերություն կա հայ եւ օտարեկրացի կանանց միջեւ։ Մշակութային մեծ տարբերություն կա նաեւ, բայց պետք է ասեմ, որ այլ ազգերի մեջ էլ եմ հանդիպել գեղեցիկ ընտանիքների, հիասքանչ կանանց, որոնք գնահատում են ընտանեկան արժեքները։ Իրականում աշխարհի բոլոր կանայք խոսում են միեւնույն լեզվով»։ 

Այնուամենայնիվ, Ռոմանը խոստովանում է՝ ինքն էլ, ինչպես բոլոր տղամարդիկ, լավ չի տիրապետում այդ «լեզվին»։

275986223_729825241345004_3055472894723796741_n.jpg (175 KB)

«Եթե ինչ-որ տղամարդ կարող է ասել, որ պարզել է, թե ինչ է ուզում կինը, ես նրան հերոս կհամարեմ, քանի որ կանանց մեծամասնությունն էլ չգիտի, թե ինչ են ուզում (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ միակ պատասխանն այն է, որ բոլոր մարդիկ, պարզապես, ցանկանում են սիրված լինել, որ իրենց մասին հոգ տանեն։ Կանայք, հատկապես, կարիք ունեն մեծ ուշադրության ու սիրո»։

Ռոմանը, նախ եւ առաջ, խաղաղություն մաղթեց բոլոր հայ կանանց ու մայրերին․ «Թող որդիները հասնեն իրենց սպասող մայրերին։ Աղթում եմ բոլոր հայ զինվորների համար, որ տուն վերադառնան առողջ։ Շնորհավոր մարտի 8, սիրելի կանայք։ Մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ստանա այն սերը, որին արժանի է։ Սիրեք, բարձրացրեք կանանց ամեն օր, ստիպեք նրանց ժպտալ»։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել