Ինչպե՞ս անցկացնել շաբաթը, որպեսզի աշխատանքային լարվածությունն ու առօրյա հոգսերն ավելի թեթեւ անցնեն։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է 7 իրադարձություն՝ տարբեր ճաշակի մեր ընթերցողների համար։
Մարտի 13․ Կանանց մեկամսյակը հրաշալի առիթ է Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում դիտելու Սեդրակ Գոջամանյանի «Կին կոդ» ներկայացումը։ Պիեսի հեղինակն Արմեն Վարդանյանն է, գլխավոր դերերում հանդես են գալիս Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Քեթրին Մանասյանը, Անի Խաչիկյանը, Ռիփփի Նավասարդյանը եւ Ստեփան Ղամբարյանը։ Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
Մարտի 14. Երեքշաբթի օրը Հին Անի Մյուզիք Հոլլում ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ամենահայտնի ու սիրված զույգերից ՝ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը։ Կազմակերպիչները խոստանում են «միմիայն գրագետ երաժշտություն»։ Երեխաների մուտքը` 5 տարեկանից: Համերգի մեկնարկը՝ 20:00-ից։ Տոմսերի արժեքը՝ 4000 եւ 5000 դրամ։
Մարտի 15․ Չորեքշաբթի նույն վայրում ելույթ կունենա երգչուհի Զարուհի Բաբայանը։ Երգչուհին կատարելու է հին ու նոր երգեր՝ կենդանի նվագակցությամբ։ Սպասվում են նաեւ պարային ներկայացումներ։ Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է:
Երեխաների մուտքը` 5 տարեկանից: Համերգի մեկնարկը՝ 20:00-ից։ Տոմսերի արժեքը՝ 6000, 7000, 8000 դրամ:
Մարտի 16․ Հինգշաբթին կարելի է անցկացնել հումորային տրամադրությամբ։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ստենդափով կներկայանա ТНТ հեռուստաալիքի միակ երաժշտական հումորիստը՝ Իվան Աբրամովը։ Տոմսերի արժեքը 3000-ից 25 000 դրամ է, շոուի մեկնարկը՝ 20:00-ից։
Մարտի 17․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուրբաթ երեկոյան թեժ է լինելու։ Երեւանում ելույթ կունենա ռուսական հայտնի Би-2 խումբը։ Հանդիսատեսին սպասվում է բարձրակարգ ձայն ու լուսային շոու։ Համերգը կսկսվի 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 8 000 - 45 000 դրամ (նստատեղով), 18.000 դրամ (պարահրապարակ):
Մարտի 18․ Շաբաթ օրը, ժամը՝ 21:00-ին, Mezzo ակումբում ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը։ Դերասան-երգիչը կկատարի սիրված ու հայտնի ջազային ստեղծագործություններ։ Տոմսերի արժեքը՝ 5000 - 25 000 դրամ:
Մարտի 19․ Կիրակին հիշարժան դարձրեք նաեւ ձեր փոքրիկների համար։ Գոյ թատրոնում, օրինակ, կխաղան «Կախարդվածը» ներկայացումը։ Երեխաները կհայտնվեն հեքիաթների աշխարհում եւ կհանդիպեն ամենազվարճալի հերոսներին։ Ներկայացումը կսկսվի 13:00-ին։ Մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ։ Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով