«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ավելի ինտերակտիվ ու նորարարական հնարքներ․ ArmComedy-ի Սերգեյն ու Նարեկը կներկայանան «Լույս մուլտիտիեզերքի վերջում»՝ նոր stand up-ով

12:08, 14 մարտի

«Լույս մուլտիտիեզերքի վերջում». ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը նոր stand up-ի են պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլի 1-ին՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Քաղաքական հումոր, ոչ եթերային խոստովանություններ, մուլտիտեզերքի համապարփակ վերլուծություն։ Ի՞նչ սպասել հումրային այս դուետից հերթական անգամ: NEWS.am STYLE-ն առաջիկա ներկայացման շուրջ զրուցել է Նարեկի հետ։  

«Ինչպես եւ մեր բոլոր սթենդափերում, փորձելու ենք ծիծաղի միջոցով գլուխ հանել մեր քաղաքական իրավիճակից ու որոշ անհասկանալի, երբեմն՝ անհարմար սոցիալական իրավիճակներից։  Լավ առիթ է բարձր ասել այն, ինչ հաճախ բարձրաձայն չենք ասում»,-նշեց Նարեկը։ Անդրադառնալով մուլտիտիեզերքի գաղափարին՝ հա հավելեց,-«Մուլտիտիեզերքների տեսությունը լայն ճանաչում ստացավ «Մարվել»-ի ֆիլմերի շնորհիվ, ու առնվազն շաբաթը մեկ լինում է մի բան, որ մենք բոլորս մեզ հարց ենք տալիս՝ «Այ, էս, որ կատարվեց, լուրջ հենց մե՞զ հետ ա կատարվում։ Ո՞նց սենց եղավ»։ Դրա համար մուլտիտիեզերքը հրաշալի գործիք է ինքներս մեզ կողքից նայելու, որովհետեւ այդ ժամանակ ամեն ինչ ավելի պարզ է երեւում։ Լավ ժամանակ կանցկացնենք հանդիսատեսի հետ եւ կփորփրենք անհամար թեմաներ»։

video cover (14).png (1.01 MB)

Ներկայացման պաստառն արվել է արհեստական բանականության հետ համատեղ, ասում է Նարեկը,-«Այն արդեն մեր կյանքի անբաժանելի մասն է, մենք էլ շատ ենք սիրում նորարարական տեխնոլոգիաները կիրառել։ Արհեստական բանականությունը գովազդային արշավի ընթացքում էլ ենք կիրառելու։ Միակ բանը, որ բնական, էն հին ձեւի բանականությունն է պատրաստում, դա իհարկե սցենարն է, որը միշտ Սերգեյի ու իմ հեղինակայինն է»,-կատակում է նա։ 

Աշխարհում, հատկապես, Հայաստանում իրադարձությունները բավական արագ են զարգանում. ի՞նչ սկզբունքով են առանձնացրել այն իրադարձությունները, որոնք տեղ են գտել ներկայացման մեջ։ Նարեկի խոսքով՝ փորձում են համատեղել այն բոլոր թեմաները, որոնք նախորդ stand up-ից հետո են կատարվել․

«Բոլորովին նոր, թարմ, ոչ մի տեղ դեռեւս չցուցադրված stand up է սպասվում։ Մենք մինչեւ վերջին օրը գրում ենք կատակներ։ Լինելու է նաեւ «ArmComedy»-ի հերթական թողարկման նկարահանում՝ կենդանի հանդիսատեսի հետ։ Իսկ դրանք միշտ շատ ուրախ են անցնում»։

HKB03116.jpeg (10.73 MB)

Ըստ հաղորդավարի՝ մեր օրերում քաղաքական հումորն ավելի հասանելի ու մոտ է հանրությանը, քան՝ տարիներ առաջ,-«Կար ժամանակ, երբ քաղաքականությանը կամ նորություններին շատ ավելի քիչ մարդ էր հետեւում, դրա համար էլ ավելի անհասանելի էր քաղաքական հումորը։ Բայց հիմա այդ ժամանակը չէ․ մենք չափազանց քաղաքանացված ենք, հանդիսատեսը ավելի տեղյակ է դրան, ինչը թույլ է տալիս ավելի բազմաշերտ հումորներ անել բեմից ու վստահ լինել, որ կհասկացվի»։

Stand up-ի տեւողությունն է 1 ժամ 20 րոպե։ Այս ընթացքում տղաները խոստանում են ինտերակտիվ ու նորարական ներկայացում․

«Ավելի ինտերակտիվ ենք լինելու հանդիսատեսի հետ, մի քանի նորարարական հնարքներ կօգտագործենք ու մուլտիտիեզերքի գաղափարը «կներմուծենք» Հայաստան։ Քանի որ հենց ապրիլի 1-ն է, օրվա ոգին փորձելու ենք մաքսիմալ վառ պահել։»,-հավելեց նա։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մարգարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել