ԽՈՅԵՐ
Անձնական հարաբերություններն այսօր փոքր-ինչ լարված կլինեն, քանի որ ձեր ամբողջ ուշադրությունը կտրամադրեք աշխատանքին: Դուք տուն կվերադառնաք երեկոյան շատ ուշ, երբ բոլորն արդեն քնած կլինեն, հնարավորություն չեք ունենա զրուցել եւ շփվել ձեր սիրելիի, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամների հետ: Սակայն առավոտյան պատրաստ եղեք ընդունել եւ հանդուրժել նրանց հանդիմանությունները:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը հենց ձեր օգնության եւ աջակցության կարիքը կունենա: Նա բավականին դժվարին խնդրի առաջ է կանգնել: Ձեզնից միայն պահանջվում է լինել Նրա կողքին եւ հոգեպես խրախուսել ձեր սիրելիին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակների համար ֆինանսական մեծ հաջողությունների օր են աստղերը կանխատեսում: Այսօր կարող եք ռիսկային քայլեր անել եւ բախտի անիվը ձեր կողմը կպտտվի: Խելացի գործեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է ավելի նրբանկատ լինեք ձեր ընկերների հետ: Նրանց մոտ մի պարծեցեք, որ ձեր անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Նրանք այսօր նախաձելու են ձեզ: Չէ որ դուք չեք ցանկանում, որ ձեր ընկերները մտածեն, թե որքան անհաջողակ են իրենք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ սպասվում է կարեւոր ու պատասխանատու հանդիպում, որից էլ կախված է ձեր ապագան: Մնում է հուսալ, որ հանդիպումը ռոմանտիկ ու սիրային կլինի՝ չնայած Առյուծների դեպքում բացառված չէ, որ այն գործնական բնույթ կկրի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի հասկանա եւ չի գնահատի ձեր յուրահատուկ հումորը: Հետեւաբար, աստղերը հուշում են, որ պետք է ավելի զգուշավոր լինել Նրա հետ խոսելիս եւ տարբեր պատմություններ եւ անեկդոտներ պատմելուց առաջ մի լավ մտածեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Աստղերը հուշում են, որ պետք է ամեն ինչ մի քանի անգամ ստուգեք, վերստուգեք: Հատկապես սա վերաբերում է ձեր սիրելիի հետ հարաբերություններին: Անձնական կյանքին վերաբերող որոշումներում սխալվելու հավանականությունը շատ մեծ է:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա կես խոսքից հասկանալ ձեզ՝ նույնիսկ եթե դուք խոսեք առանց հանելուկների: Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է պարզ ու հասկանալի արտահայտվեք, որպեսզի ձեզ ավելի հեշտությամբ հասկանան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ցանկացած տխուր եւ տհաճ իրադարձություն ունի նաեւ իր հակառակ կողմը՝ դրական կողմը: Օրինակ՝ հնարավոր է, որ 12սմ բարձրակրունկ կոշիկ հագած գեղեցկադեմ մի աղջիկ կանգնի ձեր ոտքին, կամ մի անփույթ վարորդ ցեխ լցնի ձեր տաբատի վրա: Մի բարկացեք, հիշեք, որ հենց Նա էլ կարող է դառնալ ձեր կյանքի ուղեկիցը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ի վիճակի չեք լինի գործել այնպես, ինչպես ձեր սիրտն է հուշում: Այսինքն՝ պետք է հետեւեք ձեր կամ ձեր սիրելիի մտքի թելադրանքին: Ճիշտ է, այնքան էլ հաճելի գործընթաց չի սպասվում ձեզ, բայց միասին դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե դուք կրկին վիճել եք ձեր սիրելի անձնավորության հետ, ուրեմն յուրօրինակ եւ տարբերվող նվերը կարող է հարթել իրավիճակը: Կարող եք գնել ամեն ինչ, միայն թե լինի օրիգինալ, ինչու ոչ նաեւ տարօրինակ, ինչպես նաեւ անկեղծ եւ ի սրտե:
ՁԿՆԵՐ
Բավականին լուրջ զրույց է ձեզ սպասվում: Դրանից հետո դուք կարեւոր եզրակացություններ կանեք ձեր համատեղ անցկացրած օրերի, ներկայի եւ ապագայի մասին: Գրի առեք դրանք: Հետագայում անպայման վերանայելու կարիք եք զգալու:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն