ԽՈՅԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս ձեր սիրելիի հետ սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել։ Դա կարող է լինել խաղալիք կամ կահույքի կտոր։ Կարեւորը, որ պատրաստեք միասին եւ հաճելի ժամանակ անցկացնեք։
ՑԼԵՐ
Շաբաթը բավականին հանգիստ կանցնի, անգամ չափազանց հանգիստ։ Սերն ու գիտակցությունը կպայքարեն միմյանց դեմ եւ ձեր սիրելի անձնավորությանը այնքան էլ դուր չի գա այս փոփոխությունը։ Փորձեք քողարկել եւ ցույց չտալ այդ պայքարը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի էակը շատ կցանկանա ձեր կողքին լինել։ Փորձեք կատարել նրա ցանկությունը եւ հետաձգեք գործերը, որոնք այնքան էլ կարեւոր եւ շտապ չեն։ Եվ Նրան մեծ ուրախությունը պարգեւող ժպիտով գնացեք հանդիպման։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Տխուր եւ միայնակ եք զգալու ձեզ՝ նույնիսկ ձեր սիրելի անձնավորության կողքին։ Ճիշտ է, Նա ջանք չի խնայելու ձեզ երջանկացնելու եւ ժպիտ պարգեւելու համար, բայց Նրան չի հաջողվելու շտկել իրավիճակը։ Կարող եք փոխել միայն դուք՝ այն էլ մեծ ցանկության դեպքում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի մեկ րոպե անգամ միայնակ մնալ, ուստի նա ամեն վայրկյան զանգելու, հաղորդագրություն է ուղարկելու ձեզ կամ անդադար մտածելու է ձեր մասին։ Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է արագ ավարտեք ձեր գործերը եւ շտապեք Նրա մոտ։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը ինչ-որ սխրանք անելու ցանկություն կունենա։ Սակայն Նա ցանկությունը չի կարողանա իրականացնել, քանի որ հնարավոր չէ անել այն, ինչ անիրական ու անկատար է։ Սակայն դուք ոչ միայն պետք է Նրա կողքին լինեք, այլեւ ամեն գնով սատարեք Նրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելի էակը կցանկանա կառավարել ձեզ, ինչը Նա կանի մեծ ոգեւորությամբ։ Սակայն եթե ձեզ դա այդքան էլ դուր չի գալիս, ավելի լավ է միանգամից բարձրաձայնեք, քանի որ Նա կարող է ընտելանալ այդ վիճակին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Մի քիչ ալկոհոլի օգնությամբ կարող եք լիցքաթափվել եւ ընդհանուր լեզու գտնել ձեր սիրելի անձնավորության հետ։ Սակայն պետք չէ չափն անցնել, քանի որ ալկոհոլի չարաշահումը կարող է վատ եւ անհաջող ավարտի պատճառ դառնալ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աստղերն անսպասելի հանդիպում են կանխատեսել ձեզ։ Ձեր պատկերացումները կյանքի մասին փոխվելու են, քանի որ ամեն ինչ նորից վերլուծելու, հասկանալու եւ ընկալելու ցանկություն կառաջանա։ Լուրջ վերաբերեք այս ամենին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Տարակուսանքի մեջ եք լինելու, սակայն այս վիճակից դուրս գալու հարցում ոչ մեկը չի կարող ձեզ օգնել։ Սակայն եթե ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ տա, անպայման խորհեք այդ մասին՝ գլխապտույտ առաջացնող մտքերից ազատվելու համար։ Ճիշտ է, դա միգուցե լավագույն խորհուրդը չլինի, բայց կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից։
ՋՐՀՈՍՆԵՐ
Պարելու մեծ ցանկություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեր սիրելի անձնավորության, այլեւ հակառակ սեռի մյուս ներկայացուցիչների հետ։ Սա հուշում է ոչ թե այն մասին, որ դուք դժգոհ եք ձեր անձնական կյանքից, այլ պարզապես փոքրիկ արկածների կարիք եք զգում։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը ձեր օգնության կարիքը կունենա։ Ընդ որում, Նրան պետք է օգնել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Նա ցանկանում է զգալ ձեր աջակցությունը, այն ամուր հենարանը, որ զգում է, երբ ձեր կողքին է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել