Սան Ֆրանցիսկոն ծրագրում է այս շաբաթավերջին փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը, որը թաղված է Դեւիդսոն լեռան ստորոտում առկա խաչի մոտ:
Հյուսիսային Կալիֆորնիայի ամերիկահայերի խորհուրդը նախատեսում է բացել ժամանակի պարկուճը, որը սկաուտները թաղել են խաչի մոտ 1933 թվականին՝ ի հիշատակ Զատկի առաջին պատարագի՝ 1923 թվականի ապրիլի 1-ին: Ակնկալվում է, որ ժամանակի պարկուճը կպարունակի Աստվածաշնչի հին հրատարակություններ, Հորդանան գետի ջուր, 1933 թվականի քաղաքային եւ հեռախոսային տեղեկատուներ ու ժամանակի առաջատար թերթերի համարներ:
Դեւիդսոն սարի գագաթին գտնվող Խաչը Սան Ֆրանցիսկոյում երկար ու բարդ պատմություն ունի՝ ներառյալ դատական կռիվները եւ ընտրությունները: Չնայած իր գոյությանը սպառնացող վտանգներին խաչը ծառայել է որպես համայնքների հավաքատեղի, այդ թվում՝ Սուրբ Զատիկի եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի համար:
1923-1934 թվականներին խաչը փոխվել է 40 ոտնաչափ փայտյա կառուցվածքից 103 ոտնաչափ պողպատե երկաթբետոնե կառուցվածքի: Առաջին խաչը կառուցվել է 1923 թվականին տեղի ունեցած արարողության համար, որին մասնակցել է մոտ 5000 մարդ, Axios-ին ասել է Ժակլին Պրոկտորը՝ Mount Davidson Mount Conservancy-ի համահիմնադիրը:
1934 թվականին նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը սեղմել է կոճակը, որն առաջին անգամ լուսավորել է խաչը Դևիդսոն լեռան գագաթին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ։
Պրոկտորը նշել է, որ խաչի կոնկրետ տարբերակը կառուցվել է Մեծ դեպրեսիայի գագաթնակետին, երբ «մարդիկ բավականին անհույս էին զգում»։ «Բայց նրանք հավաքվել են միասին լինելու եւ հույս գտնելու համար»:
1992 թվականին Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, այլ հայցվորների հետ միասին, դատի է տվել քաղաքին՝ պնդելով, որ անօրինական է հանրային սեփականության վրա կրոնական խորհրդանիշ ունենալը։ Քաղաքը պարտվեց դատը եւ պահանջվեց կամ ապամոնտաժել կամ վաճառել խաչը: 1997 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայի ամերիկահայերի խորհուրդը դարձավ խաչի օրինական սեփականատերը այն բանից հետո, երբ ընտրողների կողմից հաստատված միջոցը թույլատրեց վաճառքը:
Սան Ֆրանցիսկոն դարձել է անվտանգ ապաստարան հայերի համար, ովքեր մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից, - Axios-ին ասել է Ցեղասպանության կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսանա Մակասճյանը: Նրա խոսքով՝ Սան Ֆրանցիսկոյի հայերը ցանկացել են դառնալ խաչի պահապան՝ ի նշան երախտագիտության քաղաքին՝ հայ համայնքին ապաստան տրամադրելու համար։
Ժամանակի պարկուճի շնորհանդեսը նախատեսված է շաբաթ օրը՝ ժամը 11:00-12:30-ը։ Դրան կհաջորդի ժամանակի նոր պարկուճի տեղադրումը iPhone-ով, հայերեն Աստվածաշունչով, դեմքի դիմակով, San Francisco Chronicle-ի հրատարակություններով եւ այլն։
Խորհուրդը հույս ունի, որ հարյուր տարի հետո ինչ-որ մեկը նոր պարկուճ կգտնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին