Ալեքսիս Օհանյանը պատմել է Սերենա Ուիլյամսի հետ իր յուրահատուկ ամուսնության եւ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ազդել դստեր՝ Օլիմպիային դաստիարակելու իր ոճի վրա:
E!News-ին տված բացառիկ հարցազրույցում Օհանյանը նշել է, որ իր կինը միշտ բարձունքում է՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ գործարար կին։ Օհանյանը կիսվել է, թե ինչու է իրենց ամուսնությունը համարում հաջողված. «Սերենայի նման առանձնահատուկ մեկին որպես զուգընկեր ունենալն ինքնակատարելագործման մշտական հիշեցում է», - բացատրել է նա։ «Ես հասկացա, որ գտել եմ այն մարդուն, ում հետ պատրաստվում էի անցկացնել իմ մնացած կյանքը, քանի որ նա այն մարդն էր, ումից երբեք առաջ չեմ անցնի»: 39-ամյա տղամարդը հիշել է, թե ինչպես է նախկին հարաբերություններում միշտ ինչ-որ պահի գիտակցել. «Սա այն չէ»:
Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնիսկ մի քանի «լավ խորհուրդ» է տվել աղջկա հայր լինելու վերաբերյալ։ «Մարդ, ով հանդիսանում եք Ձեր կնոջ համար․ դա տղամարդն է, ում Ձեր դուստրը պիտի տեսնի ու հույն ունենա հանդիպել։ Այսպիսով, հիշեք, որ ամեն անգամ, երբ դուք ձեր կնոջ հետ եք, դուք նման վարքագիծ եք ձեւավորում ոչ միայն ձեր դստեր, այլեւ բոլոր նրանց համար, ում նա կհանդիպի հետագա կյանքում»:
Ահա, թե ինչու է այժմ Օհանյանն անում «այն ամենն, ինչ իրենից կախված է», որպեսզի օրինակ լինի իր փոքրիկ աղջկա համար, այդ թվում՝ ներդրումներ կատարելով «Angel City»-ում՝ կանանց ֆուտբոլի թիմում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը