Levi's-ը հայտարարել է, որ հաջորդ տարի կօգտագործի արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված հիպերիրատեսական մոդելներ։
LS&Co.-ն Lalaland.ai-ի՝ արհեստական ինտելեկտի թվային նորաձեւության ստուդիայի հետ համագործակցելով, նախատեսում է տեխնոլոգիան փորձարկել արհեստական ինտելեկտի ստեղծած մոդելներով, բացի մարդկային մոդելներից՝ «կայուն կերպով ավելացնելով մեր արտադրանքի մոդելների քանակը եւ բազմազանությունը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդել
2019 թվականին Ամստերդամում հիմնադրված Lalaland.ai-ն օգտագործում է ժամանակակից արհեստական ինտելեկտը, որպեսզի նորաձեւության բրենդներին ու մանրածախ վաճառողներին հնարավորություն ընձեռի ստեղծել ցանկացած մարմնակազմության, տարիքի, չափի եւ մաշկի գույնի հիպերիրատեսական մոդելներ: Այս ավատարներով ընկերությունը նպատակ ունի ստեղծել ավելի ընդգրկուն, անհատականացված ու կայուն գնումների փորձ նորաձեւության ապրանքանիշերի, մանրածախ առեւտրի ու հաճախորդների համար:
«Չնայած արհեստական ինտելեկն, ամենայն հավանականությամբ, երբեք ամբողջությամբ չի փոխարինի մարդկային մոդելներին, մենք ոգեւորված ենք այն պոտենցիալ հնարավորությամբ, որը կարող է բերել մեզ սպառողական փորձը», - ասել է Levi Strauss & Co-ի թվային եւ նոր տեխնոլոգիաների ռազմավարության համաշխարհային ղեկավար Էմի Հերշկոֆ Բոլեսը: «Մենք նորաձեւությունն ու տեխնոլոգիան դիտարկում ենք որպես արվեստ եւ գիտություն, եւ մենք ուրախ ենք համագործակցել Lalaland.ai-ի հետ՝ այնպիսի բարձրորակ տեխնոլոգիական ընկերության հետ, որը կարող է օգնել մեզ շարունակել մեր ճանապարհորդությունը դեպի ավելի բազմազան եւ ներառական աշխարհ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը