«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Levi's-ը ծրագրում է աշխատանքի մեջ ներգրավել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդելներին

14:20, 30 մարտի

Levi's-ը հայտարարել է, որ հաջորդ տարի կօգտագործի արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված հիպերիրատեսական մոդելներ։

LS&Co.-ն Lalaland.ai-ի՝ արհեստական ​​ինտելեկտի թվային նորաձեւության ստուդիայի հետ համագործակցելով, նախատեսում է տեխնոլոգիան փորձարկել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած մոդելներով, բացի մարդկային մոդելներից՝ «կայուն կերպով ավելացնելով մեր արտադրանքի մոդելների քանակը եւ բազմազանությունը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

модель.jpg (12 KB)

Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդել

2019 թվականին Ամստերդամում հիմնադրված Lalaland.ai-ն օգտագործում է ժամանակակից արհեստական ​​ինտելեկտը, որպեսզի նորաձեւության բրենդներին ու մանրածախ վաճառողներին հնարավորություն ընձեռի ստեղծել ցանկացած մարմնակազմության, տարիքի, չափի եւ մաշկի գույնի հիպերիրատեսական մոդելներ: Այս ավատարներով ընկերությունը նպատակ ունի ստեղծել ավելի ընդգրկուն, անհատականացված ու կայուն գնումների փորձ նորաձեւության ապրանքանիշերի, մանրածախ առեւտրի ու հաճախորդների համար:

«Չնայած արհեստական ինտելեկն, ամենայն հավանականությամբ, երբեք ամբողջությամբ չի փոխարինի մարդկային մոդելներին, մենք ոգեւորված ենք այն պոտենցիալ հնարավորությամբ, որը կարող է բերել մեզ սպառողական փորձը», - ասել է Levi Strauss & Co-ի թվային եւ նոր տեխնոլոգիաների ռազմավարության համաշխարհային ղեկավար Էմի Հերշկոֆ Բոլեսը: «Մենք նորաձեւությունն ու տեխնոլոգիան դիտարկում ենք որպես արվեստ եւ գիտություն, եւ մենք ուրախ ենք համագործակցել Lalaland.ai-ի հետ՝ այնպիսի բարձրորակ տեխնոլոգիական ընկերության հետ, որը կարող է օգնել մեզ շարունակել մեր ճանապարհորդությունը դեպի ավելի բազմազան եւ ներառական աշխարհ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել