Պոկերի հայազգի աստղ Դեն Բիլզերյանը մասնակցել է Fresh&Fit փոդքասթին՝ պատասխանելով մանկությանը, հայտնիությանը ու կանանց վերաբերող հարցերին։
Դենը պատմել է, որ չնայած հարուստ լինելուն՝ հայրն իրենց մեծացրել է համեստ մթնորոլրտում։ Հիշում է, որ, նույնիսկ, հարեւանը, գուցե, ավելի թանկարժեք ժամացույց կամ ավտոմեքենա ունենար, քան իրենք։ Բիլզերյանի համար դժվար շրջանը սկսվել է հոր ձերբակալությունից հետո։ Դպրոցում անդադար կռիվներ ու ծեծկրտուք․․․ Instagram-ի աստղը հիշում է՝ 5 տարում ստիպված է եղել փոխել 7 դպրոց։ Նրա կյանքը լիովին փոխվել է զինվորական քոլեջ ընդունվելուց հետո։ Պոկերի հայազգի աստղը պնդում է, որ առաջին կիսամյակում ավելի քան 15 տարբեր աղջիկների հետ է հանդիպել։ Նրա կարծիքով դրան դժվար չէ հասնելը, պարզապես, «տղաները երբեմն սխալ մոտեցում են ցուցաբերում»։ Խոսակցությունների փոխարեն, պետք է ավելի ուղիղ լինել, որպեսզի աղջիկը հասկանա քո իրական մտադրությունները, եւ, ըստ այդմ, գիտակցի՝ որքանով է հետաքրքրված քեզանով՝ կարծում է Բիլզերյանը։
Շատ փող ունենալու միակ առավելությունն, ըստ Բիլզերյանը, ժամանակդ խնայելն ու քո ուզած ձեւով անցկացնելն է։
«Երբ սկսեցի ինստագրամյան էջս վարել, ես գիտեի, որ հայտնի լինելը հզոր բան է, բայց, որ այդքան հզոր, չէի պատկերացնի։ Դու կարող ես անել բաներ, որոնք, սովորաբար, քննադատվում են, բայց հայտնի մարդկանց դեպքում մտածում են՝ ինչ զիլ բան է արել։ Մինչդեռ այլ դեպքում քեզ կարող են ձերբակալել, եթե, օրինակ, հեռուստացույցը հյուրանոցի պատուհանից դեն նետես։ Բայց երբ հայտնի ես, ասում են՝ իսկական ռոք աստղ է․․․»։
Բիլզերյանն այն հայտնիներից է, որոնք կարող են առանց մի խոսք անգամ փոխանակվելու սիրով զբաղվել աղջկա հետ։ Պոկերի արքան հիշում է կյանքի այդ փորձը․
«Դա տեղի է ունեցել զբոսանավում։ Ես նրա անունը․ նույնիսկ, չգիտեմ, բայց նա շատ կրակոտ էր՝ եվրոպական արտաքինով, մոդելի էր նման՝ բարձրահասակ, կապուտաչյա․․․»։
Թվում է, թե գեղեցիկ լինելուց բացի, ոչինչ պետք չէ Բիլզերյանին դուր գալու համար, բայց եթե ցանկանում եք նրա հետ ժամադրվել, պետք է առաջին հերթին անկեղծ լինել․
«Հեռու մնացեք այն աղջիկներից, ովքեր երբեք վատ բան չեն ասում ձեզ։ Բոլորս էլ սխալվում ենք, ու եթե, օրինակ, երեք ամիս է՝ հանդիպում ես մի կնոջ հետ, եւ նա երբեք քեզ չի տալիս այն պատասխանը, որը դու չես ցանկանում լսել, եւ հակառակը` տալիս է այնպիսի պատասխաններ, որոնք քեզ դուր են գալիս, մի հետաքրքրվիր այդպիսի կնոջով։ Միշտ էլ կա մի բան, որը նրանց դուր չի գալիս։ Ես մի անգամ հարցրեցի մի աղջկա, թե քանի տղամարդու հետ է նա հարաբերություններ ունեցել։ Այնպես չէ, թե ինձ հետաքրքրում էր թիվը, ես գիտեի, որ նա շատ տղամարդկանց հետ է եղել, պարզապես, ցանկանում էի հասկանալ՝ արդյոք կփորձի՞ ինձ հիմարեցնել։ Ինձ համար ոչ թե թիվն է կարեւոր, այլ այն, թե որքանով ես կարող եմ նրան վստահել»,-ասում է Բիլզերյանը, որն առայժմ, կարծես, մտադրութուն չունի հրաժարվել ամուրու կյանքից․
«Ես, սովորաբար, չեմ ասում «երբեք» ոչ մի բանի, բայց կարծում եմ՝ երբեք չեմ ամուսնանա: Կարծում եմ՝ ամուսնությունը թակարդի մեջ է գցում մարդկանց, այնպիսի տպավորություն է, թե ավելի շատ վնասում է հարաբերություններին, քան օգնում դրանց։ Միշտ էլ մեկն ավելի շատ է ձգտում ամուսնության, քան մյուսը, եւ դա թակարդի մեջ է գցում այդ մարդուն, եւ նա մտածում է՝ գուցե շատ բան չի անում այդ հարաբերությունների համար․․․Այդպես ամեն բան փչանում է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են