Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում վաղը՝ ապրիլի 2-ին, ինտրիգային իրավիճակներով լի պրեմիերա է սպասվում։ Նոր՝ «Два плюс два» ներկայացման ռեժիսորը Իրա Հարությունյանն է, իսկ անհավանական իրավիճակների հերոսը՝ ամենաարկածային կերպարներով հայտնի Մկրտիչ Արզումանյանը։
NEWS.am STYLE-ը Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցել է նոր ներկայացման ու հերթական կերպարի առանձնահատկությունների մասին։
Դերասանն, իհարկե, չբացեց բոլոր փակագծերը, բայց վստահեցրեց՝ հանդիսատեսը հետաքրքրության պակաս չի ունենա․
«Այս պատմությունը սիրո, ճակատագրական հանդիպումների եւ այն մասին է, թե ինչպես է մարդն անընդհատ հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնցից խուսափում է, բայց, ի վերջո, պետք է տա հարցերի պատասխաններ, որոնք իրենից սպասում են: Ներկայացման հերոսներն անհավանական իրավիճակներում հայտնված մարդիկ են, ովքեր փորձում են ճիշտ ելքեր գտնել՝ դրանցից դուրս գալու համար»:
Մկրտիչ Արզումանյանի կերպարը Ֆելիքսն է։ Դերասանի ստեղծագործական կյանքում նա առաջին Ֆելիքսը չէ, բայց Մկրտիչի խոսքով՝ կտրուկ տարբերվում է «Քայլ ձիով» կատակերգության իր համանուն հերոսից․
«Ֆելիքսը ճարտարապետ է․ մի փոքր ինքնահավան, եսակենտրոն, բայց հետաքրքիր կերպար է: Աշխատանքը հետաքրքիր է ստացվում, ու անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հանդիսատեսի հետ կիսվելու այս նոր հերոսի գծերով: Երկրորդ անգամ եմ մարմնավորում Ֆելիքս անունով հերոսի, բայց ներկայացման Ֆելիքսը տարբերվում է ֆիլմի հերոսից: Հետաքրքիր է՝ ինչ-որ առեղծված ունի այս անունը. եւ առաջին դեպքում էր աշխատում, եւ հիմա: Կարծում եմ՝ ինչ-որ ուժ կա այս անվան մեջ, որն օգնում է հասկանալու կերպարը»,-կատակում է դերասանը։
Մկրտիչ Արզումանյանին նոր կերպարների մարտահրավերներով վաղուց չես զարմացնի, բայց դերասանը՝ ինքը, միշտ է կարողանում զարմացնել՝ հերոսներից յուրաքանչյուրի հանդեպ յուրովի մոտեցմամբ․
«Ինչպես միշտ փորձում եմ նոր լինել, նորովի ներկայանալ: Աշխատում եմ հրաշալի պայմաններում, հրաշալի մարդկանց հետ: Ռեժիսոր Իրա Հարությունյանը շատ նուրբ է զգում ամեն ինչ, շատ է օգնում, որ ավելին հասկանաս թե պիեսի, թե կերպարիդ մասին: Անընդհատ շփման մեջ ենք, որպեսզի ավելի շատ կերպարային գծեր բացահայտենք»:
Ներկայացումը բեմադրված է ռուսերենով․ Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ լինի հայերեն, թե ռուսերեն՝ ցանկացած ներկայացում պահանջում է մեծ աշխատանք ու պատասխանատու մոտեցում։
«Կապ չունի՝ հայերենով ես խաղում, թե ռուսերենով. ցանկացած դեպքում երկար աշխատանք է պահանջվում խոսքդ ճիշտ մատուցելու, տեղ հասցնելու համար: Իհարկե, ռուսերենով շատ ավելի բարդ է, քան մայրենի լեզվով, բայց, ամեն դեպքում, դա երկար օրերի, ամիսների տաժանակիր աշխատանքի արդյունք է։ Ամեն օր մի քանի ժամ տրամադրում եմ ընթերցելուն, տարբեր վարժությունների, որոնք պահանջում է բեմական խոսքը»:
«Два плюс два» ներկայացման գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Բալանդինան։ Պատմության հետաքրքիր զարգացումները ծավալվում են հենց նրա ու Մկրտիչ Արզումանյանի կերպարների շուրջ։ Մյուս հերոսներին մարմնավորում են Արմեն Մարգարյանը, Իվան Ստեպանովը, Հայարփի Զուռնաչյանը եւ Հռիփսիմե Նահապետյանը։ Հերոսների զգեստների հեղինակը դերասանուհի Յուլիա Ֆինկն է, ներկայացման խորեոգրաֆը՝ Նունե Կիրակոսյանը, կոմպոզիտոր՝ Մարինա Բրուտյան։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ