«Թագուհի Շառլոտա. Բրիջերթոնների պատմությունը» մինի սերիալը, որը Շոնդա Ռայմսի «Բրիջերթոնները» հիթի պրիֆվելն է, մայիսի 4-ին Netflix-ի հեռարձակման առաջին չորս օրվա ընթացքում հավաքել է 148,28 միլիոն ժամ դիտում: Այս մասին են վկայում հենց առցանց կինոյի հրապարակած տվյալները։
Ըստ IndieWire-ի՝ «Թագուհի Շառլոտա»-յի արդյուները զիջում են 2023 թվականին Netflix-ի մյուս հայտնի թողարկումներին՝ «Գիշերային գործակալը» մարտաֆիլմին (168 միլիոն ժամ մեկնարկից), «Ջինին եւ Ջորջիան» դրամայի երկրորդ սեզոնին (180 միլիոն ժամ) եւ «Outer Banks» արկածային շոուի երրորդ եերաշրջանին (154 միլիոն ժամ): Սակայն, նշում է թերթը, արժե հաշվի առնել, որ բոլոր երեք դեպքերում էլ խոսքը տասը դրվագանոց սեզոնների մասին է, մինչդեռ թագուհի Շառլոտում կա ընդամենը վեց դրվագ։
Շոուի հաջողությունը, նշում է IndieWire-ը, թելադրված էր օրիգինալ «Բրիջերթոններ»-ի երկու եթերաշրջանների մեծ ժողովրդականությամբ, որոնք շարունակում են մնալ ծառայության ամենադիտված շոուներից մեկը (625 միլիոն ժամ առաջին սեզոնի համար եւ 656՝ երկրորդի):
Ըստ շոուի սյուժեի՝ երիտասարդ Շառլոտան, իր կամքին հակառակ նշանված անգլիացի տիրակալ Ջորջ III-ի հետ, ժամանում է Լոնդոն, որտեղ պարզվում է, որ նա այնքան էլ այն անձնավորությունը չէ, որին սպասում էին թագավորական ընտանիքի անդամները։ Երբ նա հաստատվում է իր նոր պալատում, հասարակության եւ ամուսնության մեջ, Շառլոտան դառնում է Եվրոպայի ամենաշքեղ միապետներից մեկը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ