Դուբայն անում է այն, ինչ կարող է անել միայն Դուբայը: Dubai’s Five Hotels and Resorts -ը բարձրացրել է խաղադրույքները՝ առաջարկելով հինգ աստղանի հյուրանոց երկնքում ACJ TwoTwenty մասնավոր ինքնաթիռ հարուստ հաճախորդների համար։
9H-Five բազմաֆունկցիոնալ 16 տեղանոց ինքնաթիռով թռիչքն արժե 13000 դոլար կամ մեկանձի համար մեկ ժամը՝ 900 դոլար։ Ներսում հյուրերը կարող են իրենց արքայական անհատներ զգալ (գուցե նույնիսկ ավելի լավ)՝ հանգստանալով գլխավոր ննջասենյակում՝ թագավորական չափսի մահճակալով եւ շքեղ ցնցուղով:
Ինքնաթիռը տպավորում է շրջապատող լուսավորությամբ, էլեգանտ ինտերիերով, գերժամանակակից ձայնային համակարգով, 55 դյույմանոց հեռուստացույցով եւ գերարագ Wi-Fi-ով: Սնունդը մատուցվում է ճաշասեղանի մոտ ութ հոգու համար՝ լիովին կահավորված խոհանոցում պատրաստվելուց հետո: Լավ ժամանակ անցկացնելու համար ձեզ կառաջարկեն շամպայն եւ խավիար։
Եվ եթե դա բավարար չլիներ, ապա կա iPad ուղեւորների համար, ինչպես նաեւ հարմարավետ գիշերազգեստ՝ մետաքսե քնի դիմակներով եւ Molton Brown-ի պարագաներով:
«Flying FIVE»-ը կլինի վերջնական, անթերի, խնամքով մշակված փորձը հաճախորդների համար, ովքեր փնտրում են «Vibe at FIVE» եզակի փորձ երկնքում», - ասվում է հյուրանոցի հայտարարության մեջ ծառայության մասին, որը մեկնարկել է հանգստյան օրերին: Չարտերային ծառայությունը հարուստ ուղեւորներին թույլ է տալիս վարձակալել հինգ աստղանի ինքնաթիռ (73 քմ)՝ 12 ժամ թռիչքի շառավղով ուղղություններով մեկնելու համար:
Լոնդոնից Դուբայ յոթ ժամ տեւողությամբ թռիչքը կարժենա մոտ 91500 դոլար, հայտնում է The National News-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը