Հայտնի ռեփեր Թուփաք Շակուրը կհավերժանա Հոլիվուդի Փառքի ծառուղում, նրա մահից ավելի քան 26 տարի անց։
Հիփ-հոփի խորհրդանշական արտիստը հետմահու կպարգեւատրվի հաջորդ չորեքշաբթի՝ դառնալով 2758-րդ աստղը Լոս Անջելեսի պատմական ուղենիշում, որն այցելել են միլիոնավոր մարդիկ՝ սկսած 1960 թվականից:
«2Pac Շակուրը ռեփեր էր, դերասան, ակտիվիստ, բանաստեղծ եւ հեղափոխական», - ասել է Փառքի ծառուղու պրոդյուսեր Անա Մարտինեսը: «Այս խորհրդանշական արվեստագետն իր մահից հետո տասնամյակներ շարունակ եղել է ժամանակի ոգին եւ դեռ երկար տարիներ կմնա մշակութային կարեւոր գործիչ»:
2Pac -ի երաժշտությունն աչքի ընկավ նրա կարճ, բայց փայլուն կարիերայի ընթացքում ու ոգեշնչման աղբյուր հանդիսացավ նրա մահից տարիներ անց։ Նա միայն չորս ալբոմ թողարկեց, նախքան 25 տարեկանում Լաս Վեգասում հրաձգության ժամանակ սպանվելը:
1996 թվականի գործը այդպես էլ չբացահայտվեց։
2Pac-ը վաճառել է ավելի քան 75 միլիոն ձայնասկավառակ, որոնցից շատերը թողարկվել են նրա մահից հետո:
Հարլեմում ծնված արտիստը 2017 թվականին ընդգրկվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում:
2Pac-ի քույրը՝ Սեկիվա «Սեթ» Շակուրը ընտանիքի անունից կընդունի աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 հոկտեմբերի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 1-ից 7-ը21:08, 30 սեպտեմբերի
«Էնքան բան ունեմ քո մասին պատմելու... Մնաս բարով... Արցախ»․ Իննա Խոջամիրյան15:18, 30 սեպտեմբերի
«Ցավոտ օրեր ենք ապրում.... իմ կյանքում օր օրի ավելանում են կորուստները»․ Հասմիկ Խոջյան13:29, 30 սեպտեմբերի
«Մի օր կբուժվենք, վստահ եմ: Ազգային զարթոնք լինելու է»․ Միքայել Ոսկանյան12:19, 30 սեպտեմբերի
«Երբ բոքսի ռինգում տարիներ շարունակ «Կարապի պար» ես պարում` կրեատիվ ա, բայց հիմարություն»․ Մհեր Մկրտչյան11:04, 30 սեպտեմբերի
Լաս Վեգասում ձերբակալվել է 2Pac-ի սպանության մեջ կասկածվողը10:13, 30 սեպտեմբերի
«Հայը էլի տառապում է, էլի ոռնում ցավից, էլի մոխրանում... էս մղձավանջը մի օր կավարտվի, ու պատմությունն էլի հաղթանակ կբերի մեր տուն, մեզ ոչ ոք չի արգելել հավատալ...»․ Մանե Գրիգորյան09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:15, 29 սեպտեմբերի
«Մենք նորից կապրենք…»․ Բրյունետի նոր ստեղծագործությունը՝ նվիրված Արցախին19:21, 29 սեպտեմբերի
17:01, 29 սեպտեմբերի
«Կորցրեցինք Արցախը․․․ մարդիկ կորցրեցին իրենց տունը, տարիներով կերտած հողը»․ Լուսինե Թովմասյան16:10, 29 սեպտեմբերի
«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես...»․ Իննա Խոջամիրյան