Քիմ Քարդաշյանն աշխարհին կարող է ինքնավստահ կին թվալ, բայց երբ խոսքը վերաբերում է անկողնուն, դա այնքան էլ այդպես չէ։
«The Kardashians»-ի Քարդաշյանների վերջին դրվագում Քիմը հանդիպել է Սքոթ Դիսիկի հետ եւ նրանք զրուցել են իրենց նոր միայնակ կյանքի, ինչպես նաեւ հանրության շրջանում ժամադրության մասին:
«Ես սիրում եմ ժամանակ անցկացնել Սքոթի հետ, մենք երկուսս էլ միայնակ ենք հիմա, այնպես որ ես զգում եմ, որ շատ բան ունենք խոսելու եւ հասկանալու», - ասել է SKIMS-ի 42-ամյա հիմնադիրը: «Նա ինձ միշտ սովորեցնում է հումորով խոսել այդ մասին»:
Իրենց զրույցի ժամանակ Սքոթն ասել է, որ կցանկանար Քիմին տեսնել «տարեց իտալացի գործարարի» հետ։ Քիմը կասկածի տակ է դրել տարեց տղամարդու հետ հանդիպելու գաղափարը, իսկ ավելի ուշ ասել Սքոթին. «Ես չեմ սիրում ծեր տղամարդկանց, բայց չեմ սիրում նաեւ շատ երիտասարդներին»։
Այնուհետեւ նա հիշատակել է Շերին եւ Ալեքսանդր Էդվարդսին, որոնց Սքոթն անվանել է «լավագույն բանը, որը նա երբեւէ տեսել է»: (Զույգի տարբերությունը 40 տարի է)։ Չնայած Քիմը համաձայնել է, բայց խոստովանել է․«Ես ինձ անապահով կզգայի»: «Դե, միգուցե նա վստահ է, կամ անջատում է լույսերը»,- կատակել է Սքոթը, ինչին ի պատասխան Քիմը նշել է. «Այս օրերին իմ լույսերը գրեթե միշտ անջատված են»։ «Սա այնքան տարօրինակ է։ Ես կարող եմ լինել ֆոտոշարքի, երբ նկարահանման հրապարակում 100 հոգի է, կարող եմ դուրս գալ սթրինգով, բայց եթե ինչ-որ մեկի հետ եմ, ես ասում եմ. «Սպասիր, մի նայիր ինձ: Անջատի՛ր լույսը։
Սքոթը նշել է, որ վերջին ժամանակներս Քիմին ժամադրության գնալիս չի տեսել։ Ռեալիթի հեռուստաաստղը պաշտպանել է իրեն՝ նշելով, որ դա պայմանավորված է հանրային գործչի իր կարգավիճակով՝ դժվարացնելով նոր մարդկանց հետ ծանոթանալը։
«Ինչպիսի՞ն են այդ առաջին ժամադրությունները: Հիմնականում դռների հետեւում, ես չեմ կարող դուրս գալ», - բացատրել է նա եւ հավելեց, որ նախընտրում է հետաքրքրասեր աչքերից հեռու ժամադրություններ։ «Դա մի փոքր անհարմար է… Ես ասում եմ՝ «Շտապե՛ք, նստե՛ք»: Շտապե՛ք, շտապե՛ք, որպեսզի միջանցքում ոչ ոք ձեզ չտեսնի»։
Քիմը շարունակել է՝ ասելով, որ հանրության մեջ լինելը երբեմն նաեւ ազդում է ինչ-որ մեկի հետ ժամադրության տեւողության վրա: «Եթե քեզ տեսնում են ինչ-որ մեկի հետ, ապա եթե դա սկսում է չաշխատել, գրեթե պետք է փորձես ստիպել, մի փոքր երկարացնել, քանի որ այնքան ամաչում ես, որ դա այդքան արագ եղավ», - ասել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ