Նոր «կպչուն բիկինի» ապրանքանիշի դեբյուտը պոդիումին է, եւ այն ավելի քան «անկեղծ» է։
Посмотреть эту публикацию в Instagram
Հակասական միտումը մտավ նորաձեւության ասպարեզ, երբ The Black Tape Project-ը 2018 թվականին հայտնվեց Նյու Յորքի Նորաձեւության շաբաթում: Այժմ կա կպչուն ժապավենների նոր նորաձեւ ապրանքանիշ՝ Miami Art Body Tape-ը, գրում է NYP-ը։
Դրա հիմնադիրը՝ Անդրեյ Ստամատեն, անցկացրեց առաջին նորաձեւության ցուցադրությունը լողազգեստների արդյունաբերության վերջին միջոցառման ժամանակ, որը նախորդեց հուլիսին՝ Մայամիի լողի շաբաթվան:
\
Կպչուն ժապավենով «հագնված» մոդելները պոդիումով քայլել են իրենց հազիվ տեսանելի հանդերձանքով։ Նրանցից մեկը, օրինակ, մարմնի վրա ուներ ոսկե X-աձեւ ժապավեն, որը ռազմավարական կերպով ծածկում էր անհրաժեշտ մասերը, որպեսզի հանդերձանքն անպարկեշտ տեսք չունենար։
Ավելի ուշ մոդելները սոցցանցերում գովել են ապրանքանիշը՝ ասելով, որ իրենց համար «պատիվ» էր մասնակցել այդ ռիսկային ներկայացմանը:
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ է թողարկվել Miami Art Body Tape-ը, սակայն Ստամատեի առաջին գրառումն Instagram-ում արված է 2020 թվականի փետրվարին:
ԱՄՆ-ում բնակվող նկարիչը ավելի վաղ բացատրել էր, որ իր ոգեշնչումը գալիս է մոդելից՝ բացահայտելով, որ նա դիզայն է ստեղծում՝ հիմնվելով վերջինի անհատականության եւ մարմնի տեսակի վրա: Նա նաեւ վստահեցրել է, որ «կպչուն ժապավենը հեշտ է հանվում, նրանց չի վնասում, եւ այն հանելն ավելի հեշտ է, քան դնելը»։
Նոր ապրանքանիշի ամենամեծ մրցակիցը՝ Black Tape Project-ը, փետրվարին հայտարարեց արդյունաբերությունից իր հեռանալու մասին, սակայն, ըստ երեւույթին, դրանից հետո հրաժարվել է այդ հայտարարությունից: Black Tape Project-ի ստեղծող եւ մարմնի ժապավենի ստեղծման հարցում «պիոներ» Ջոել Ալվարեսն ասել է, որ 2023 թվականին Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը «վերջինն էր իր համար»:
Այդ ժամանակից ի վեր, սակայն, Black Tape Project-ը բազմաթիվ ելույթներ է ունեցել ամբողջ աշխարհի պոդիումներում, իսկ վերջին անգամ չեղարկել էր ցուցադրությունը Miami Swim Week-ում: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ «ամբողջ աշխարհի աչքի առաջ այս բեմում թաղել է Ջոել Ալվարեսին» եւ փոխել իր անունը՝ դարձնելով Դրահան Բլեքսիրտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ