Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը ձեզանից կխլի 150,000 դոլար՝ նվազագույնը երկու գիշեր մնալու համար, բայց անշարժ գույքի գործակալ եւ յութուբեր Էնես Յիլմազերի շրջայցից հետո առցանց քննադատներն ասում են, որ այն այդքան չարժե:
Empathy Suite-ը, որն ընդգրկում է Լաս Վեգասի Palms Casino Resort-ի երկու բարձր մակարդակները, նախագծվել է բրիտանացի ավանգարդ նկարիչ Դեմիեն Հերսթի կողմից: Միայն նրա աշխատանքները 850 քառակուսի մետր մակերեսով պենտհաուսում գնահատվում են 36-39 միլիոն դոլար:
Սենյակում կան երկու king-size համարվող մահճակալ, մասնավոր լողավազան եւ տախտակամած, եւ հատակից առաստաղ հասնող պատուհաններից ներթափանցող ցնցող տեսարաններ Լաս Վեգասից: Թիթեռի մոտիվով զարդարված եզակի տարածքն ունի նաեւ 24-ժամյա սպասարկող խաղերի սենյակ, մասնավոր կինոթատրոն, աղով բուժման սենյակ, մարզասրահ եւ մերսման երկու սենյակ:
Հյուրասենյակի հատակները սալարկված են մոխրագույն մարմարով, այստեղ է նաեւ «ամենաերկար բազմոցը»։ «Այն սկսում է հենց այստեղից, փաթաթվում սյունին և գնում այն ուղղությամբ»,- նշում է հաղորդավարը։
Նրա խոսքով՝ միայն այս տարածքում կարելի է «հեշտությամբ հյուրասիրել 40-ից 50 հոգու»։ «Սա կատարյալ վայր է միջոցառումների կամ երեկույթների համար… այստեղից հիանալի տեսարան է բացվում»,-ասում է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Լողավազանը դուրս է ցցված պատշգամբից։ «Հենց մասնավոր լողավազանի մեջտեղում, եւ այն նախագծված է այնպես, ասես դուք կախված եք օդում»:
«Այստեղ բարի ձեւավորումն իսկապես հետաքրքիր է»,-ավելացնում է նա: «Կան ձեռնոցներ, ներարկիչներ, մկրատներ եւ բժշկական մի շարք թափոններ… սա Դեմիեն Հերսթի հակասական հոդվածն է»:

Անշարժ գույքի գործակալը եւ ծրագրավորողը ցուցադրել է նաեւ VIP ննջասենյակը, որտեղ տեղադրված են եղել մեծ չափսի մահճակալ, դեկորատիվ լուսավորություն, անկողնային սեղաններ եւ մեծ հեռուստացույց: «Ննջասենյակից տեսարանը ֆանտաստիկ է», - շարունակում է նա: «Դուք կարող եք ներքեւից նայել ձեր լողավազանին կամ բարին, քանի որ ամբողջ պատը ապակյա է»:


Չնայած դրան, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր վիճարկում էին դրա բարձր գինը: «Արվեստի գործը հիվանդագին է եւ չարագուշակ, իսկ մնացածը՝ անճաշակ է, ինչպես եւ պետք էր սպասել Վեգասից»,-հեգնել է մի քննադատ:

«Ես չէի կարող ավելի տգեղ հյուրանոցային համար նախագծել, եթե նույնիսկ փորձեի»,-ծիծաղել է երրորդը: «Ավելի լավ կլիներ, եթե այս վայրը լցնեին Ikea կահույքով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար