Կարելի՞ է մազերը շաբաթը միայն մեկ անգամ լվանալ։ Եթե նրանք մաքուր տեսք ունեն, իրականում դրանք կարող այդպիսին չլինել: Ուսումնասիրում ենք խնդրի պատճառները եւ ինչպես պայքարել դրա դեմ։
Անշուշտ, ընթերցողը մեկ անգամ չէ լսել ավագ սերնդից, որ ինչքան քիչ մազերդ լվանաս, այնքան լավ։ Սա հատկապես վերաբերում է խիտ հայկական մազերի տերերին։ Ճիշտ է, այս ընթացակարգի համար որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ընտրել լավ շամպուն եւ բալզամ: Այնուամենայնիվ, եթե մազերը շատ չոր են եւ բավականաչափ հաճախ չեն լվացվում, տարիքի հետ դրանք կարող են կորցնել բնական խոնավությունը: Vogue-ին տված հարցազրույցում ոճաբան Ռոզի Ֆերնանդեսը նշել է, որ խորհուրդ չի տրվում շաբաթը մեկից ավելի անգամ լվանալ, քանի որ «ֆոլիկուլները խցանվում են եւ չեն հագեցվում թթվածնով»։
Սովորաբար ամենից հաճախ նախանձում են հաստ չոր մազերի տերերին։ Դրանք ավելի քիչ հավանական է, որ տեսողականորեն յուղոտ դառնան: Ըստ այդմ՝ դրանք ամեն օր լվանալու կարիք չկա։ Քարդաշյանի ոճաբան Ջեն Աթկինը Allure-ին տված հարցազրույցում կիսվել է, որ կարող են մինչեւ չորս կամ հինգ օր չլվանալ մազերը։ Սկայան, խիստ աղտոտված օդի պատճառով (ուղղակի նայեք Երեւանում մեքենաների աննախադեպ աճը), իրականությունն այն է, որ առանց ձեր իմացության բազմաթիվ գործոններ աղտոտել են ձեր մազերը՝ քրտինքը, ծխախոտի ծուխը, գոլորշիները:
Աղտոտվածության եւ անբավարար լվացման հետեւանքները․ գլխի մաշկի շերտավորում, քոր, զգայունություն, թեփ եւ մազաթափություն: Աչքի համար անտեսանելի այս փոքր մասնիկները թույլ չեն տալիս մազերը լավ հագեցնել թթվածնով, ուստի խորհուրդ է տրվում լվանալ դրանք ավելի հաճախ՝ նույնիսկ հաստ, չոր մազերով, որոնք կարող եք այդքան հաճախ լվանալու կարիք չզգաք:
Մազերի վրա աղտոտվածության ազդեցությունն ուսումնասիրվել է դեռեւս 1994 թվականին Լաքնաուի Արդյունաբերական թունաբանության հետազոտական կենտրոնում: «Այն ժամանակ ցույց տվեցին, որ ծուխը եւ աղտոտող գազերը նստում են մազերի եւ գլխի վրա՝ առաջացնելով բորբոքային ու գրգռիչ ռեակցիաներ, որոնք կարող են նույնիսկ հանգեցնել մազաթափության», - բացատրում է Nuggela & Sulé-ի հիմնադիր Ադոլֆո Ռեմարտինեզը:
Շամպունով լվանալու հաճախականության ունիվերսալ կանոն չկա։ Այն հաշվի է առնում բնակության վայրը, ապրելակերպը, օգտագործվող տրանսպորտի տեսակը։ Մասնագետները խորհուրդ են տալիս լվանալ մազերը շաբաթական առնվազն երկու անգամ՝ հեռացնելու մնացորդները, որոնք կարող են կուտակվել գլխի վրա և թուլացնել մազերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)