24-ամյա գերմանացի Դենի Էնգլերտն այնքան «չի սիրում» մարդկանց, որ որոշել է արտաքինի արմատական փոփոխությունների դիմել՝ մարդուն հնարավորինս քիչ նման լինելու համար։ Հիմա փողոցում անծանոթները խուսափում են նրանից՝ բաչականչելով «սատանա»։

Էնգլերտը, ով իրեն անվանում է «Obsession», պատված է դաջվածքներով եւ պիրսինգներով։ Նա նաեւ փոփոխել է մարմնի մասերը՝ ավելի շատ գոբլինի տեսք ունենալու համար, այդ թվում՝ տրանսդերմալ իմպլանտներ, որոնք հիշեցնում են եղջյուրներ, սուր ականջներ եւ ատամներ:
«Ես չեմ սիրում մարդկանց... Այն, ինչ նրանք անում են միմյանց եւ այն աշխարհի հետ, որտեղ ապրում են», - ասել է գերմանացին Jam Press-ին: «Ես ուզում եմ ինքս ինձ փոխել այնքան, որ ինձ չընկալեն որպես մարդ»։

Էնգլերտը փոփոխությունների մեծ մասն ինքն է կատարում (բացառությամբ իմպլանտների) կամ դիմում է իր ընկերների օգնությանը՝ արդյունավետորեն նվազեցնելով ծախսերը: «Արդեն բավական ժամանակ է, ինչ ուսումնասիրում եմ մարմնի մոդիֆիկացիան, եւ իմ ընկերները գալիս են ինձ մոտ՝ պիրսինգների, մարմնի փոքր փոփոխությունների համար», - պատմել է նա։

Թեեւ երիտասարդի ընտանիքի անդամներին «դա այնքան էլ դուր չի գալիս», սակայն նրանք աջակցում են նրան, մինչդեռ անծանոթները կարող են դաժան լինել՝ բղավելով, որ նա «սատանայի» կամ «էմոի» տեսք ունի։
Այնուամենայնիվ, նման միջադեպերը զսպող գործոն չեն Էնգլերտի համար, ով ասել է, որ դա «ուղղակի ավելացնում է մարդկային ռասան չսիրելու պատճառների ցանկը»: «Ինձ չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում եւ ասում իմ արտաքինի մասին, քանի որ ես դա անում եմ ինձ համար»,- ասել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ